Քանի որ պահանջել եք, ներկայացնում եմ.
Ամեն ամսվա 1-ից 3-ը ՀՀ կենսաթոշակառուները 10 000 դրամ ընտրակաշառք են ստանում, մայիս, հունիս ամիսներին՝ հակահայ և հակապետական իշխանությանը ընտրելու համար, այնուհետ՝ հանդուրժելու:
ՀՀ Առողջապահության նախարարությունը որպես ընտրակաշռք մի ամբողջ ապահովագրական համակարգ ներդրեց՝ աննախադեպ, իր 8-ամյա կառավարման ընթացքում չիրագործեց, և ահա՝ ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ, շահագործելով քաղաքացիների հարկերը և բժիշկների աշխատավարձերը, նետեց այն հայ ժողովրդի առաջ՝ որպես իրեն ընտրելու շարժառիթ և կաշառք:
ՀՀ էկոնոմիկարի նախարարությունը գյուղացիներին խոստացավ մի շարք սուբսիդիաներ՝ ծածկելու համար այն խնդիրները, որ առաջ էին եկել սեփական ապիկար կառավարման արդյունքում, ևս՝ որպես նախընտրական կաշառք գյուղացուն՝ գնալու և ձայն տալու իշխանությանը:
ՀՀ ՊՆ-ն որպես ընտրակաշառք օգտագործեց ՀՀ քաղաքացու հաշվին, ՀՀ պետական պարտքի հաշվին ձեռք բերված զինտեխնիկան, դեմ գնալով իր անատամ պացիֆիստական քաղաքականությանը, կրկին՝ աննախադեպ, կազմակերպեց շքերթ և հայտնեց, որ տվյալ զենքերն այլևս երբեք չեն օգտագործվելու թշնամական պետությունների դեմ, քանի որ, մենք միակողմանի որոշել ենք, որ մենք այլևս թշնամի չունենք, կրկին, որպես ընտրակաշառք խոստացված կեղծ խաղաղություն ներքո՝ պայմանով, որ ՀՀ-ում հավերժ պիտի իշխի նիկոլ փաշինյանը կամ նրա պես՝ թշնամու բոլոր պահանջները բավարարող և գոհացնող X թշնամահպատակ քաղաքական ուժ:
ԵՄ-ն ընտրություններից 3 օր առաջ որպես ընտրակաշառք 50 միլիոն եվրո տրամադրեց քպ-ի իշխանությանը՝ ծածկելու համար այն ապրանքների գումարը (1 շաբաթվա), որոնք հայկական արտադրողին արգելվել էր արտահանել ԵԱՏՄ տիրույթ՝ կրկին, նփ-ի՝ ՌԴ-ին հասցրած անարգանքի պատճառով, որը ևս, որպես ընտրակաշռք՝ ՀՀ հակառուս քաղաքացիներին և ընտրախոստում՝ ԵՄ ղեկավարությանը, նետվել էր ՌԴ նախագահի ուղիղ երեսին:
Դուք ևս ընտրակաշառք եք ստանում, ոչ հարգելի ՀՀ ՀԿԿ աշխատակիցներ և բարձրադիր պաշտոնյաներ, աննախադեպ չափերի պարգևավճարների տեսքով, որպեսզի աչք փակեք վարչական ռեսուրսի կատաղի չարաշահումներով կաշառքների և ընտրակաշառքների վրա՝ կոծկելով իշխանության ներկայացուցիչների «օրինականացված» կոռուպցիան, դառնալով սեփական պետության դեմ շղթայական հանցագործությունների մասնակիցն ու հանցակիցը, ինչպես նաև՝ ընդդիմադիր գործիչների և քաղաքացիների գլխին օտարերկյա հետախուզական ծառայությունների դեր եք ստանձնել:
Գրառումը կարող եք ընդունել որպես հաղորդում և ընթացք տալ դրան, քանի որ դուք եք պահանջել, իսկ ես այն ներկայացնում եմ որպես ազնիվ և ճշմարտախոս ՀՀ հակաիշխանական քաղաքացի՝ հավատարիմ մնալով հայկական սկզբունքներին և ՀՀ քաղաքացու անձագրին, որի վրա #ՀԱՅերեն տառերով գրված է #ՀԱՅաստանի_Հանրապետություն, գրված չէ՝ Ադրբեջանի հանրապետություն կամ Թուրքիայի հանրապետություն, որը պարտավորեցնում է ծառայել #ՀԱՅաստանին և ո’չ՝ օտար դրածոներին, ո’չ՝ օտար և հակառակորդ պետությունների շահերին, ինչն էլ քաղաքացուց առաջ ձեր պարտականությունն է՝ ի պաշտոնե: