Բոթ
Կյանքից անժամանակ հեռացել է ֆիզիկայի բնագավառում իր լուրջ ներդրումն ունեցած, բազում աշակերտներ կրթած, օրինակելի և սիրված մանկավարժ
Թերեզա Հակոբյանը։
Սիրված մանկավարժը ծնվել է 1953 թվականի մայիսի 23֊ին, Սիսիանի շրջանի Ուզ գյուղում։ 8-րդ դասարանը ավարտելուց հետո` 1968 թվականին, ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարան։ 1972 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է մեթոդիկայի բաժինը և ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, որն ավարտել է 1977 թվականին` կրկին կարմիր դիպլոմով։ Ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Քարահունջի միջնակարգ դպրոց, որպես ֆիզիկայի մասնագետ։ Այնտեղ աշխատել է 17 տարի այնուհետև իր աշխատանքային ուղին շարունակել Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում և ուսուցանել մինչև իր կյանքի ավարտը։ Աշխատանքային տարիների ընթացքում արժանացել է բազում պատվոգրերի և շնորհակալագրերի։
Ամուսնացել է 1973 թվականին, ունեցել 4 զավակ՝ 2 դուստր և 2 ոորդի և 10 թոռ։
ԼԱՍՏ լրատվական ֊ը ցավակցում է սիրված մանկավարժի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 21-ին ք. Գորիսի սգո սրահում, իսկ հուղարկավորությունը դեկտեմբերի 22-ին, ժամը` 12։00-ին։