Կյանքից անժամանակ հեռացել է Արմեն Ժորայի Բախշյանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Կյանքից անժամանակ հեռացել է ոստիկանության մայոր` ավագ տեսուչ, գորիսեցի Արմեն Ժորայի Բախշյանը։

Արմեն Ժորայի Բախշյանը ծնվել է 1966թ. հուլիսի 29-ին Գորիս քաղաքում:

Սովորել է Գորիսի թիվ 4-րդ դպրոցում: Դպրոցից հետո կրթությունը շարունակել է Երևանի առևտրական քոլեջում:

Աշխատել է մի շարք առևտրային կազմակերպությունում:

1994-2001թթ աշխատել է Գորիսի Ոստիկանության ոստիկանապետի վարորդ

2001-2011թթ աշխատել է Գորիսում Ճանապարհային ոստիկան` Սյունիքի ավագ տեսուչ:

2011-2012թթ աշխատել է Կապանի ոստիկանությանը բաժանմունքում որպես համայնքային ոստիկան:

2012-2018թթ աշխատել է Գորիսի ոստիկանական բաժանմունքում համայնքային ոստիկան:

2018թ-ից անցել է կենսաթոշակի:

Մասնակից է Արցախյան առաջին և քառօրյա պատերազմներին:

Ամուսնացած էր, ունի 2 դուստր և 1 որդի:

Արմեն Ժորայի Բախշյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` մարտի 6-ին, Գորիսի սգո սրահում, ժամը` 16:00֊ին։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը` 12:00-ին նույն վայրից:

Լաստ լրատվականը ցավակցում է Բախշյանների ընտանիքի անդամներին, բարեկամներին, ընկերներին,

մաղթելով ուժ, համբերություն և հոգու ամրություն այս ծանր կորստի ցավը կրելու համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել