«1974թ. հուլիսի 20-ին թուրքական բանակը Կիպրոսում «խաղաղություն հաստատելու» պատրվակով ներխուժեց կղզի։
Թուրքիայի ռազմական նվաճմանն ընդառաջ միջազգային տարբեր ձևաչափերում քննարկվում էր այդ հարցը։ Շատերը կարծում էին, որ ՆԱՏՕ անդամ երկու պետությունները՝ Թուրքիան և Կիպրոսի ետևում կանգնած Հունաստանը չեն պատերազմի, սակայն եղավ հակառակը։
Նույնիսկ Հունաստանի դեմարշը և ՆԱՏՕ-ից դուրս գալը որևէ կերպ չբերեց նրան, որ իրական ճնշում գործադրվի Թուրքիայի վրա և վերջինս դուրս հանի զորքերը գրավված տարածքներից։
Հիմա Թուրքիան հետևողական ջանքեր է գործադրում այդ օկուպացիան լեգիտիմ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, Կիպրոսի շուրջ է ստեղծված «Մեկ ազգ, Երեք պետություն» նոր կարգախոսը, որը թուրք-ադրբեջանական «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևի վերափոխված տարբերակն է։»
պ.գ.թ., թյուրքագետ
Վարուժան Գեղամյան