«Կարոտա» ՀԿ-ն նախաձեռնում է Ասեղնագործության հայկական դպրոցի ստեղծում. մեկնարկում է ստորագրահավաք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դեկտեմբերի 28-ին «Կարոտա» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանրային քննարկում Հայաստանի Ոչ նյութական մշակութային ժառանգության, UNESCO-ի ցանկի, Այնթապի ասեղնագործության, և հետագա քայլերին առնչվող հարցերի շուրջ։
Հանդիպմանը ներկա էր հատուկ հրավիրյալ խոսնակ Արտակարգ և Լիազոր Դեսպան Vahram Kazhoyan-ը, ինչպես նաև մշակութային ոլորտի փորձագետներ Karine Bazeyanը, Hrazdan Tokmajian-ը։
Ներկա էին հայկական ասեղնագործության պահպանման և տարածման ոլորտում մեծ ներդրում ունեցող մասնագետներ Lusine Mkhitaryanը, Zovag Kantarjian-Ohanianը, և այլ վարպետներ, ինչպես նաև հայկական մշակույթի պահպանությամբ ծավալուն աշխատանքներ տանողներ, ինչպիսիք են Անի Զաքարյանը, Վահե Քոթանյանը և այլոք։
Հանդիպումը տևեց շուրջ երեք ժամ, քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը, մասնավորապես՝
✏️UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
– ընդգրկման մեխանիզմները, հնարավոր ձևաչափերը
– ինչ է նշանակում և ինչ չի նշանակում գրանցումը,
✏️Այնթապի ասեղնագործության հարցը՝ փաստերի շրջանակում
✏️Հայկական ձեռագործ ժառանգության ներկա վիճակը, հետագա քայլերը, հիմնական ռիսկերը
✏️Հայ ձեռագործ վարպետների միավորման գաղափարը
– անհրաժեշտություն, հնարավոր նպատակներ, բաց հարցեր։
Հանդիպման ընթացքում ելույթի հնարավորություն ունեցան բոլոր ներկաները, և հնչեցին բազմաթիվ կարևոր և արժեքավոր տեսակետներ։
Ամփոփելով այս ելույթները, ներկայացնում եմ երկու հիմնական պահանջ, որը ձևավորվեց քննարկման ընթացքում։
ա. առաջարկվեց ստեղծել ասեղնագործողների միություն
բ. առաջարկվեց ստեղծել ասեղնագործության դպրոց
գ. առաջարկվեց, որպես հանդիպման նախաձեռնող՝ «Կարոտա» ՀԿ-ն առաջ տանի թեմայի շուրջ հետագա աշխատանքները։
Այս մեկ ամսվա ընթացքում «Կարոտա»-ի թիմը հետազոտեց վերոնշյալ առաջարկները։
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում և Սփյուռքում առկա են բազմաթիվ միություններ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ներառյալ նաև ասեղնագործությանը։ Փաստը ցույց է տալիս, որ միությունների առկայությունը և ոչ քիչ քանակը չօգնեց մեզ որևէ կերպ պաշտպանել և գրանցել Այնթապի դպրոցը։ Առհասարակ գտնում ենք, որ հարցը միության գոյության մեջ չէ, այլ օրակարգի։ Ամեն միություն մի օրակարգի շուրջ է ակտիվ, և նոր միություն ստեղծելով չէ, որ պիտի լուծվի օրակարգի հարցը։ Նաև ցանկանում ենք խուսափել այն գործելաոճից, որը տեսնում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, որն է՝ միավորվելու և օրակարգը համատեղելու փոխարեն ստեղծել նույն բանից երկրորդը, երրորդը, և խորացնել ռեսուրսի փոշիացումը։
Հետևապես, մենք առաջարկում ենք Հայաստանի և Սփյուռքի ԲՈԼՈՐ մտահոգ և գործունյա միություններին, ՀԿ-ներին, կառույցներին, անհատներին միավորվել հաջորդ առաջարկի՝ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ շուրջ։
ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Ասեղնագործության դպրոցներ կան աշխարհի տարբեր երկրներում։ Լավագույն օրինակներից է Անգլիայի The Royal School of Needlework. https://www.youtube.com/watch?v=fVN31fh-jO8
Դպրոց, որտեղ առկա են ասեղնագործության ավանդական տեսակների վերականգման, պահպանման, կիրառման և ուսուցանման բոլոր պայմանները՝ դազգահները, կտորները, թելերը, լուսավորությունը, և մասնագիտական ներուժը և հասանելիությունը։
Նման խոշոր դպրոցները ունեն առանձնացված շենք, որտեղ պարտադիր առկա են աշխատանքային սենյակներ, դասասենյակներ, գրադարաններ, պահեստներ, ցուցասրահներ, վաճառասրահներ։
Ահա թե ինչ է մեզ անհրաժեշտ՝ նախ պահպանելու մեր ասեղնագործության տեսակները, հետո նաև հայտ ներկայացնելու UNESCO-ին, կամ աշխարահին առհասարակ։
Դպրոցը պետք է լինի Հայաստանում, քանի որ ՀՀ ցանկի մեջ ներառվելու համար հայտը պիտի ներկայացվի Հայաստանից ըստ UNESCO պահանջների։
Այս բարձրագույն երազանքի շուրջ է, որ առաջարկում ենք միավորվել։
«Կարոտա» ՀԿ-ի կողմից աշխատանքների առաջնորդումը
Ինչպես խոստացանք վերոնշյալ հանդիպման ընթացքում, մեր կազմակերպությունը ներդնելու է իր ռեսուրսը համայնքի համախմբան, խոսքը գործի վերածելու, ինչպես նաև հայտերի մշակման գործընթացի մեջ։ Լինելով UN CBD հավատարմագրված կազմակերպություն՝ մեր առաքելության հետ լիովին համահունչ է այս մանդատը, որը և պատվով առաջ կտանենք։
Այսպիսով մենք սկսելու ենք ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ։
Եթե ցանկանում եք միանալ այս նախագծին որպես անհատ կամ կազմակերպություն, նշեք մեկնաբանությունների մեջ։
Խիստ ցանկալի է տարածել հրապարակումը Սփյուռքում ակտիվ բոլոր խմբերում։
Հաջորդիվ կկազմակերպենք ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ-ի շուրջ նախագծային քննարկում, որը կլինի առցանց՝ սփյուռքի կազմակերպություններին ներառելու նպատակով։
Ի գործ։
Սիրարփի Խոջաբաղյան
«Կարոտա» ՀԿ Նախագահ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել