Դիտումների քանակը` 32
Կապանցի միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը Ծաղկաձոր օփենի բրոնզե մեդալակիր
_______________________
Ուրախ ենք հայտնելու, որ Ծաղկաձոր Օփենում շատ վստահ ելույթ ունեցավ մեր մարզի առաջին միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով մրցաշարն անց կացրեց առանց պարտության։
9 հնարավորից հավաքելով 6.5 միավոր, Ալեքսը կիսեց 2-4֊րդ տեղերը եւ լրացուցիչ միավորներով զբաղեցրեց 3֊րդ հորիզոնականը։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի Լեռնահարստացման Կոմբիանտին, որի շարունակական աջակցության շնորհիվ հնարավոր է դառնում աջակցել մեր մարզի շախմատիստներին եւ գրանցել նորանոր հաջողություններ մարզի շախմատային կյանքում։
Շնորհավորում ենք Ալեքս Սահակյանին եւ մաղթում նորանոր հաջողություններ։
Մրցաշարի մանրամասները կարող եք գտնել այստեղ․