Կապանի Մաթեմատիկայի Խմբակի գործունեության նոր փուլ և կարևոր փոփոխություններ
Սիրելի՛ ընկերներ, ծնողներ, աշակերտներ և հետևորդներ,
Արդեն 6 տարի է, ինչ մենք միասին զարգացնում ենք օլիմպիական մաթեմատիկայի կրթությունը Սյունիքում։ Այս տարիների ընթացքում խմբակի սաները գրանցել են մեծ հաջողություններ ու մենք էլ մեծ հպարտություն և ոգեշնչում ենք ստացել երեխաների հետ շփումից և աշխատանքից։ Հիմնվելով միայն բարեգործական միջոցների վրա խմբակը գրանցել է մեծ աճ՝ 2025/2026 ուստարվա սկզբում դասավանդելով 340-ից ավելի աշակերտների։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր կողքին կանգնած հիմնադրամների, բարի անհատների, ովքեր օգնել և օգնում են մեզ Patreon և ReArmenia հարթականերում։
Այնուամենայնիվ, մեծ ծավալով անվճար դասընթացներ ապահովելը շատ ծանր է ու սահմանափակում է պատշաճ գործունեությունը եղած աշակերտների քանակի սահմաններում։ Այդ պատճառով մենք խրթին որոշում ենք կայացրել անցնելու մասնակի վճարովի ուսուցման։
Բարձր որակի օլիմպիական մաթեմատիկայի դասավանդումը արժենում է ամսական 12000-ից մինչև 20000 դրամ մեկ աշակերտի հաշվարկով, և բոլորին հասանելի լինելու համար դասերի արժեքի մի մասը ծածկվելու է բարեգործական միջոցներով և արդյունքում կրթության ամսական արժեքը կազմելու է՝
· 10000 դրամ Կապանում,
· 8000 դրամ Գորիսում,
· 6000 դրամ Սիսիանում։
Բացի այդ, մեզ համար խիստ կարևոր է, որ ոչ մի տաղանդավոր երեխա չզրկվի կրթվելու հնարավորությունից։ Այդ նպատակով մենք կունենանք նաև լրացուցիչ՝ ընդհուպ մինչև 100%, վարձավճարի փոխհատուցում քննությունների արդյունքների հիման վրա։ Մոտ օրերս նաև կտեղեկացնենք 2026/2027 ուստարվա ընդունելության քննությունների ժամկետների և հայտագրման մասին։
Հատուկ ցանկանում ենք նշել, որ Կապանի Մաթեմատիկայի Խմբակը շարունակում է մնալ շահույթ չհետապնդող կազմակերպություն և Խմբակի աշխատանքների իրականացման համար միջոցների զգալի մասը շարունակելու է հավաքվել բարեգործության սկզբունքով։