Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ուշագրավ հայտարարություն է արել, որի մասին բազմիցս մենք խոսել ենք, սակայն ցավոք սրտի, շատերը դա համարում էին դավադրապաշտական տեսություն, թեպետ Վրաստանի իշխանությունների նկատմամբ Արեւմուտքի թշնամական վերաբերմունքն ինքնին խոսում էր այդ վարկածի մասին։
Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի, Արեւմուտքը Վրաստանին առաջարկել է Ռուսաստանի դեմ բացել երկրորդ ճակատ, փոխարենն առաջարկելով զենք եւ տեխնիկա։
ԵՒ ամենակարեւորը. Կալաձեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են բացել բանակցությունների մանրասմասները, տրամադրել ապացույցներ, սակայն հաշվի առնելով երկրի շահը, Կալաձեն առաջարկել է «ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա»:
Ես դեռ չխոսեմ, թե ինչ աղետի կբախվեր Վրաստանը և Վրաստանի ժողովուրդը նման սցենարի դեպքում, բայց խոսենք Հայաստանի մասին.
Հայաստանը կզրկվեր ճանապարհից, Ռուսաստանի հետ առեւտուրը կհասներ պատմական մինիմումի, ինչը ուղղակի կոչնչացներ հայկական տնտեսությունը, փախստականների հոսքեր, սոցիալական վիճակի վատթարացում և այլն։
Սիրելի‘ հայրենակից, ահա հենց սա էին սադրում նաև նրանք, ովքեր այստեղից կոչ էին անում պայքարել Վրաստանի իշխանությունների դեմ…