«Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները պատրաստեցին Ադիգեյան պանիր. ԳԲՊՔ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները պատրաստեցին Ադիգեյան պանիր` օգտագործելով սպիտակուցների մակարդման համար 9% քացախաթթու։

Ադիգեյան պանիրը թարմ, փափուկ և մեղմ համ ունեցող պանիր է, որը ծագում է Կովկասից՝ ադիգեյ ժողովրդի խոհանոցից։ Այն պատրաստվում է հիմնականում կովի կաթից և չի ենթարկվում երկար հասունացման, դրա համար ունի նուրբ ու խոնավ կառուցվածք։

Այն իր կառուցվածքով նման է թարմ կաթնաշոռային կամ սուլուգունիի որոշ տեսակների, սակայն ավելի նուրբ և քիչ աղի է:

Ադիգեյան պանիրը հարուստ է սպիտակուցներով և կալցիումով,

համարվում է հեշտ մարսվող,

օգտագործվում է աղցանների, տապակման, խաչապուրու և տարբեր խորտիկների մեջ:

Հաճախ մատուցվում է նաև կանաչիների և լավաշի հետ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել