🏫Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ-ի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները պատրաստեցին հունական յոգուրտ, որը մատուցեցին հատապտուղներով։
🥛Յոգուրտի պատմությունը սկսվում է մոտ 8000 տարի առաջ։
Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ը (16-րդ դար) լուրջ հիվանդ էր ։ Բժշկի խորհրդով թագավորի սննդակարգում ավելացրին յոգուրտ… Թագավորը բժշկվեց։ Հենց այդ ժամանակից Ֆրանսիայում «յոգուրտ» բառն ու մթերքը հայտնի դարձան:
👨🔬1900-ականների սկզբին ռուս կենսաբան Իլյա Մեչնիկովը (Նոբելյան մրցանակի դափնեկիր) ուսումնասիրեց բուլղարացի գյուղացիների կենսակերպը, ովքեր 100 տարուց ավելի էին ապրում. պարզվեց, որ նրանց երկարակեցության գաղտնիքը ամեն օր յոգուրտ ուտելն էր։
🔬💡Մեչնիկովն առանձնացրեց Lactobacillus bulgaricus բակտերիան` յոգուրտի «հոգին»։
🚀ՆԱՍԱ-ի տիեզերագնացները իրենց հետ յոգուրտ էին վերցնում տիեզերք, քանի որ այն դյուրամարս ու սննդարար է:
🧬Յոգուրտը ոչ թե պատահաբար հայտնաբերված սնունդ է, այլ մարդկության ամենահին «գյուտերից» մեկը :