«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է ծրագրի առաջին շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումը։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական Զարգացման գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո։
Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը Սյունիքի մարզում՝ նպաստելով կանանց տնտեսական ակտիվացմանը ու ձեռներեցության զարգացմանը։
Ծրագիրը նախատեսված է աջակցելու հետևյալ ոլորտներում մինչև 3 տարի գործող և սկսնակ ձեռնարկատերերին՝ գյուղմթերքի վերամշակում, արտադրություն, զբոսաշրջություն և հյուրընկալություն։
Ծրագրին կարող են մասնակցել Սյունիքի մարզի բոլոր համայնքներում՝ հատկապես գյուղական և հակամարտությունից տուժած բնակավայրերում, բնակվող և գործունեություն ծավալող՝
18 տարին լրացած տեղացի և ԼՂ-ից տեղահանված կանայք և աղջիկներ, ովքեր ունեն իրատեսական բիզնես գաղափար,
կանայք և աղջիկներ, ովքեր փնտրում են ֆինանսական աջակցություն իրենց սկսնակ բիզնեսի ընդլայնման համար,
կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մինչև 3 տարի գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել իրենց բիզնես գործունեությունը։
Ծրագիրը խրախուսում է երիտասարդ կանանց և խոցելի խմբերի՝ ներառյալ բռնի տեղահանված և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը՝ ապահովելով ներառական և կայուն բիզնես միջավայր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրին չեն կարող դիմել այն անձինք, ովքեր ներկայումս մասնակցում են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից Սյունիքի մարզում իրականացվող «Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրին։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝
Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ներկայացնել իրենց հայտերը առցանց՝ ստորև տեղադրված հղումով, կամ այցելել ՎԻՆՆԵԹ Գորիս հիմնադրամի գրասենյակ՝ Գորիս, Անկախության 7/14 հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ. հունիսի 13-ը։ Հայտադիմումը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/65u5MWad55eWocu19 (Խնդրում ենք պատճենել և տեղադրել որոնման դաշտում, եթե այն չի բացվում)։
Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077231702, 077017043 կամ գրել նամակ հետևյալ էլ. հասցեին՝ goriswomen@gmail.com։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: