Խոտ գյուղում հյուրընկալել են ֆրանսիական պատվիրակությանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը այցելել են Տաթև համայնքի սահմանամերձ Խոտ բնակավայր։

Քննարկվել են սահմանամերձ բնակավայրի առաջնահերթ խնդիրները, որոնք լուծելու դեպքում մի քանի անգամ կբարելավվեն բնակիչների կենսապայմանները։

Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը լսել են գյուղաբնակների, Արցախից տեղահանվածների առաջարկները։

Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը նշել է, որ իրենց յուրաքանչյուր քայլն ուղղված է երկարատև և արդյունավետ համագործակցություն ունենալուն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել