Եվ կրկին նշենք, որ ցանկացած պատերազմի հաջորդում է խաղաղություն եւ կնքվում է խաղաղության պայմանագիր։
Բնականաբար պայմանագրի կետերը պարտադրում է հաղթող կողմը։
Մեր իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը որպես կապիտուլացիա ստորագրող անձ՝ Ադրբեջանի կողմից պարտադրվող կետերի կատարումը համարում է ձեռք բերում եւ մեկ քայլ մոտ դեպի խաղաղությանը։ Զավեշտ։
Ինչո՞ւ չի պարտադրված կետերը կատարում միանգամից։ Կարծում եմ հիմնական պատճառն այն է, որ կկորցնի իր իշխանությունը։
Թերեւս այդ պատճառով, փուլ առ փուլ իրականացվում են Ադրբեջանի(Թուրքիայի) պահանջների կատարումը, երբեմն որոշ պահանջներ փոքր ինչ ձևափոխվում են շնորհիվ ներքին քաղաքական ցնցումների։
Կրկնում եմ, սրանով Նիկոլը ոչ թե խաղաղություն է բերում, այլ պարզապես կատարում է հաղթող կողմի բոլոր պահանջները։
Հաջորդիվ որպես հաղթող կողմ, Ադրբեջանը պիտի իրականացնի հայ ժողովրդի վերադաստիրակությունը։ Եւ ինչպես տեսնում ենք, դա էլ կա օրակարգում՝ տարբեր հայտարարությունների եւ պահանջների տեսքով։
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի՛ կատարել Ալիեւի բոլոր պահանջները, խաղաղության պայմանագիրը չի՛ կնքվելու։
Եւ էլի եմ կրկնում, Նիկոլը ոչ մի հրաշք չի գործում հանուն խաղաղության։ Միակ բանը որ նա կատարում է հանուն խաղաղության, դա փուլ առ փուլ թշնամու պահանջների կատարումն է, ուրիշ ոչինչ։
Եւ իրապես, պատմաբան Լեւոտ Տեր Պետրոսյանն այսօր տվեց նրա գնահատականը, պատմության մեջ Նիկոլ Փաշինյնան անունը դնելով Մելիք Ֆրանգյուլի, Վասակ Սյունու եւ պատմության մնացած դավաճանների կողքին։
Մեր ժողովուրդին մնում է հասկանալ, թե ի՞նչ են պատմելու իրենց թոռներին։
Սատարե՞լ են դավաճանին, թե՝ ոչ։