Խաբեության նոր ձև կապված հյուրանոցներում ամրագրումների հետ:
Booking.com-ով հյուրանոց եմ ամրագրել, վճարումն արված է, ամրագրումը` հաստատված: Որոշ ժամանակ անց WhatsApp-ի իմ համարին նամակ է գալիս այդ «հյուրանոցի անձնակազմից», շատ գրագետ գրված, առաջարկում են վերիֆիկացնել ամրագրումը, այլապես այն չեղյալ կհամարվի: Եվ անակնկալ, վերֆիկացիայի համար անհրաժեշտ է կրկին մուտքագրել քարտի բոլոր տվյալները: Գրում եմ, որ տարօրինակ է, նման բան երբեք չի եղել, պատասխանում են, որ նոր քաղաքականություն է և պարտադիր: Կարճ բան եմ գրում, it’s crazy, շատ արագ պատասխան է գալիս մի քանի պարբերությամբ: Միանգամից պարզ է, որ արյեստական բանականություն է:
Նամակը copy paste եմ անում, ուղարկում booking.com ին: Մի քանի րոպե անց շնորհակալություն են հայտնում տեղեկության համար և գրում, որ կապնվել են հյուրանոցի հետ և ներքին անվտանգային հետաքննություն է սկսվել այս դեպքի առիթով:
Հիմա պատկերացնում եմ, քանի մարդ է շտապել ու լրացրել տվյալները` վախ ունենալով կորցնել ամրագրումը: