Լրանում է մեկ տարին տ․ Մակար վարդապետ Հակոբյանի եպիսկոպոսական ձեռնադրության

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՏԱՐԱԳԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

Այս օրերին լրանում է մեկ տարին այն օրհնյալ իրադարձությունից, երբ 2024 թ. նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյանը արժանացավ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման։ Այդ երանելի օրը նոր էջ բացվեց տեր Մակարի հոգևոր կյանքի և եկեղեցական ծառայության ճանապարհին․ վարդապետական նվիրումին ավելացավ եպիսկոպոսական բարձր աստիճանի պատասխանատվությունն ու շնորհը։

Նոյեմբերի 7-ին Մայր Տաճարում մատուցված անդրանիկ պատարագով սրբազանը հնչեցրեց իր ուխտը՝ ծառայել հավատավոր ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն «բարի հովվի» սիրով ու նվիրումով։

Անցած մեկ տարին եղավ գերաշնորհ սրբազան հոր եպիսկոպոսական առաքելության զորացման շրջանը՝ լի հոգևոր խնամքով, թեմական կյանքի անխափան ընթացքով, հոգևոր կրթության, եկեղեցաշինության և բարեգործության նախաձեռնություններով։ Սրբազան հայրը շարունակեց իր նախանձախնդիր ծառայությունը՝ ուղղված Սյունյաց աշխարհի հավատացյալ զավակների հավատքն ամրապնդելուն և ազգային ոգին զորացնելուն։

Այս օրհնաբեր օրերին Սյունյաց թեմի սպասավորները և հավատավոր ժողովուրդը ջերմորեն շնորհավորում են իրենց սիրելի առաջնորդին եպիսկոպոսական ձեռնադրության և անդրանիկ պատարագի տարեդարձի առթիվ՝ մաղթելով, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո առատորեն շնորհաբաշխի Սրբազանին քաջառողջություն և անդավաճան նվիրվածություն՝ ի փառս սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Սյունյաց թեմի հավատավոր ժողովրդի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել