Ընկերներ, ամիսներ առաջ երկարատև աշխատանքներից հետո ամուսնուս հետ ստեղծել ենք Tetrak Studio-ն և տպագրել հայկական ու առաջին արցախյան պատկերապատում/կոմիքսը` «Հավերժակ. Անավարտ կռիվ» վերնագրով։
Այն պատմություն է Խացրայի՝ խաղաղ քաղաքի և Հավերժակի՝ հերոսի մասին, ում կերպարը կառուցված է իրական արժեքների վրա։ Նրա անունը խորհրդանշում է անվերջ ուժը, որը չի վերանում ժամանակի կամ դժվարությունների հետ։
Վերջին շրջանում կարծես մեր կոմիքսը համարվում է «արգելված գրականություն», այնպես որ, հասցրեք գտնել այն գրախանութներում։)))
Մենք կանք «Զանգակ» և «Բուկինիստ» գրախանութների ցանցում, կարող եք նաև գրել ինձ, եթե գեղեցիկ փաթեթավորմամբ եք ցանկանում։))
Չմոռանանք, Արցախի պատմությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն կարդացվում է։
Հ.Գ. Իսկ մինչ գրախանութ հասնելը խորհուրդ կտամ լսել այս փոդքաստը, որտեղ առանց փակագծերը բացելու խոսում ենք գաղափարի, արդիականության և, ինչու ոչ, պատմության շարունակելիության մասին։ Պարտադիր պայման է Արցախյան բարբառը հասկանալը։ Հաճելի դիտում։))
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ․