Լավ, երբ է էս շրջափուլն ավարտվելու, ու երկիրն ազատվի էս խելագարից․ Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մարդ զարմանում է, թե ոնց է էս ժողովուրդը անընդհատ նույն սխալը կրկնում։

«Տուշոնկա» օպերացիան տեսնելուց ու բազմաթիվ կեղծ ու ֆեյք լուրեր աչքի առաջ ունենալուց հետո, երբ դրանց մեծ մասը կամ չի ապացուցվել, կամ հերքվել է, կամ ապացուցվել է, որ սուտ էր ու հեյրուրանք՝ էլի առանց դատ ու դատաստանի սպասելու մարդիկ գնահատականներ են տալիս ստախոսների խմբակի հրապարակած ցանկացած ինֆորմացիայի…

Լավ ինչքա՞ն կարելի է։

Ու դեռ մի կողմ դնենք, որ մարդկանց պետական դավաճանության մեջ մեղադրում է մեկը, ով պաշտոնապես մեր թշնամուն՝ Ադրբեջանին է հանձնել բազմաթիվ ականապատ տարածքների քարտեզներ եւ այլ տեղեկություններ։ Եւ էդ անձը ու նրա ենթակայությամբ գործող խուլւգանախումբը հիմա դավաճանություն է որակում ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ երկու երկների միջեւ ստորագրված բազմաթիվ պայմանագրերով ռազմավարական դաշնակից համարվող երկրին ինչ-որ նյութեր տրամադրելու կասկածանքը (դեռ դա պիտի ապացուցվի եւ հիմնավորվի դատարանով, այդ թվում՝ այդ ինֆորմացիայի բնույթը եւ այլ մանրամասներ)…

Եւ էս ամեն ինչն էլ էն դեպքում, երբ տարիներ շարունակ նույն երկրից մեր երկիրը տասնյակ հազարների հասնող հետախուզական, խորհրդատվական եւ այլ բնույթի տեղեկատվություն է ստացել…

Դե երեւի հիմա արդեն իրենց խորհրդատուներն ու հետախուզության ապահովումը իրականացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ թշնամին էլ՝ Ռուսաստանն է…

Հ.Գ.

Լավ, երբ է էս շրջափուլն ավարտվելու, ու երկիրն ազատվի էս խելագարից… Մի մեծ հոգեբուժարանի է վերածել ամբողջ հանրապետությունը ինքն էլ գլխավոր գիժ է խաղում…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել