Երեկ գրել էի, որ Ծոցի երկրների նավթային օբյեկտներն անխուսափելիորեն վերածվելու են Իրանի ռազմական թիրախների:
Եվ ահա՝
Այսօր Իրանը անօդաչու սարքերի միջոցով հարվածել է Saudi Aramco-ի նավթավերամշակման գործարանին Սաուդյան Արաբիայում։
Նախորդ անգամ Aramco-ի օբյեկտները՝ Աբքայքում և Խուրայսում հարվածի էին ենթարկվել հուսիթների կողմից 2019 թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ թագավորությունը կրճատել էր արդյունահանումը մինչև օրական 5,7 մլն բարել։
Նշված իրադարձությունները տեղի էին ունենում նախապատրաստվող IPO-ի ֆոնին, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը նվազել էր շուրջ 300 մլրդ ԱՄՆ դոլարով։
Հատկանշական է, որ այսօր նավթի գները կտրուկ աճ արձանագրեցին:
Միջազգային բորսաներում Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց մոտենում է 80 ԱՄՆ դոլարի՝ համաձայն առևտրային տվյալների։
Կարծում եմ, կոնֆլիկտի ընթացիկ դինամիկայի պահպանման դեպքում առաջիկա շաբաթվա ընթացքում ֆյուչերսները կարող են բարձրանալ մինչև 100 ԱՄՆ դոլար բարելի դիմաց:
——
Վահե Դավթյան՝ քաղ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր:
Բաժանորդագրվիր տելեգրամյան ալիքիս (հղումը մեկնաբանություններում)