Իսրայելը պաշտպանության բնագավառում համաշխարհային ձեռքբերում էր գրանցել. Տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Իսրայելը պաշտպանության բնագավառում համաշխարհային ձեռքբերում էր գրանցել։

Իսրայելի Պաշտպանության նախարարությունը, «Ռաֆայել» և «Էլբիթ Սիստեմս» ընկերությունները հայտարարեցին իսրայելական լազերային համակարգի հաջող փորձարկման ավարտի մասին, որով նոր համակարգը հաջողությամբ որսացել է հրթիռներ, ականներ և անօդաչուներ։

Համակարգը ստացել է «Օր Էյթան» անվանումը։ Սերիական վարժանքների ընթացքում այն որսացել է հրթիռներ, ականներ և անօդաչուներ՝ տարբեր սցենարներում, առավելագույնս հարմարեցված մարտական իրավիճակներին։

Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այն կմտնի Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինություն և կդառնա հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգի բաղկացուցիչը՝ «Երկաթե գմբեթի», «Դավթի նետաձիգի» և «Ղեց»-ի կողքին։ Սա իսկական հեղափոխություն է, որը կմտնի համաշխարհային պատմության մեջ։

Փորձարկումները, որոնք անցկացվել են Իսրայելի հարավում, հաստատել են համակարգի կարողությունը՝ ապահովելու արագ, ճշգրիտ և տնտեսական տեսանկյունից արդյունավետ խոցում։

Համակարգը փաստացի ունի «անսահմանափակ կրակոցներ արձակելու քանակ», քանի որ անհրաժեշտ է միայն մարտկոցների լիցքավորում ցանցից կամ գեներատորներից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել