Իսկ տեղյա՞կ եք՝ մինչ այս պահը քանի՞ դիլերության համար է որևէ անձ ձերբակալվել կամ պատասխանատվության ենթարկվել․ Վիտալի Բալասանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի մասին, ասում է, որ մահվան ելքով դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում երեք հիմնական պատճառներով։

Առաջինը՝ խաղամոլությունն է։ Ըստ Փաշինյանի՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ հեռախոսով խաղադրույքներ ընդունող, այսպես կոչված, դիլերները պարտվելու դեպքում, իր իսկ բառապաշարով ասած, «ստանում են»՝ փաստացի ծավալելով ապօրինի գործունեություն, ինչի արդյունքում մարդկային կյանքեր է խլվում:

Երկրորդ պատճառը ընտանեկան տարաբնույթ խնդիրներն են, իսկ երրորդը՝ այսպես կոչված՝ դիրքում քնելը, որը, ըստ Փաշինյանի, քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում։

Իսկ տեղյա՞կ եք՝ մինչ այս պահը քանի՞ դիլերության համար է որևէ անձ ձերբակալվել կամ պատասխանատվության ենթարկվել։

Կարծում եմ՝ եթե Փաշինյանն իր ձեռքի տակ եղած ուժային կառույցների ողջ ռեսուրսն ուղղեր ոչ թե ընդդիմադիր գործունեություն ծավալող մարդկանց գաղտնալսելուն, եթե կուզեք՝ հետապնդելուն, եթե կուզեք՝ ասֆալտին ծեփելուն, այլ դիլերությամբ զբաղվող և քրեական տարրեր պարունակող գործունեություն ծավալող անձանց բացահայտելուն ու նրանց գործունեությունը կանխելուն, ապա բանակում մահվան ելքով դեպքերի թիվը, հնարավոր է, զգալիորեն՝ անգամ մինչև 75 տոկոսով, կրճատվեր։

Ստացվում է՝ եթե իշխանության տրամադրության տակ եղած ուժային կառույցների ռեսուրսը բավարար է մարդկանց «ասֆալտին ծեփելու» համար, բայց ոչ՝ այնպիսի երևույթների դեմ պայքարելու, որոնք, ըստ նույն Փաշինյանի, կարող են զինվորների մահվան պատճառ դառնալ, ապա առաջնահերթությունների հարց է առաջանում, այն է , «ասֆալտին ծեփելն» ավելի մեծ առաջնահերթություն ունի, քան զինվորի կյանքը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել