Իսկ ո՞ր ալեհավաքն ընտրել․ խորհուրդ ԱԹՍ օգտագործողներին. Module Air

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԻՍԿ Ո՞Ր ԱԼԵՀԱՎԱՔՆ ԸՆՏՐԵԼ 🤷‍♂️📡

Սկսնակ օդաչուները հաճախ շփոթվում են ալեհավաքների բազմազանությունից և թերի գիտելիքների պատճառով ալեհավաքը չի օգտագործվում ըստ նշանակության, արդյունքում առաջանում են կապի խափանումներ կամ նույնիսկ ԱԹՍ-ի կորուստ։

Պատկերում ներկայացված են ալեհավաքների հետևյալ տեսակները՝

🔹 Helical (պտտաձև ալեհավաք)

Ուղղորդված ալեհավաք՝ մեծ հեռավորությունների համար։ Օգտագործվում է, երբ պետք է «նայել» կոնկրետ ուղղությամբ և ստանալ կայուն կապ երկար տարածության վրա։

🔹 Circular / Cloverleaf (շրջանաձև բևեռացված ալեհավաք)

Լավ աշխատում է շարժման մեջ։ Քիչ է ազդում թեքումներից և պտույտներից, այդ պատճառով շատ տարածված է FPV թռիչքներում։

🔹 Yagi (Յագի ալեհավաք)

Բարձր ուղղորդված ալեհավաք է՝ նեղ ճառագայթմամբ։ Հարմար է հեռավոր թռիչքների կամ ստացիոնար ընդունման համար, բայց պահանջում է ճշգրիտ ուղղում։

🔹 Patch Array (փաթչ ալեհավաքների զանգված)

Համադրում է ուղղորդվածությունը և կայունությունը։ Լավ ընտրություն է միջին և երկար հեռավորությունների համար, երբ պետք է հուսալի կապ։

Կիրառենք հասկանալով 🙃

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել