Կարևոր է
Փորձել եմ պատասխանել Eduard Abrahamyan-ին:
Ադրբեջան նոյեմբերի 8-ի զորահանդեսին իրականում ինչ էր ցուցադրում և ինչ է դրանով փոխվելու մեր տարածաշրջանում:
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսը կարելի է գնահատել որպես սովորական զինված ուժերի ցուցադրություն միայն այն դեպքում, եթե դիտողը չի հասկանում, թե ինչ է իրականում ցույց տրվում։ Այն, ինչ եղավ այդ օրը Բաքվում, փաստացի հանդիսանում էր Ադրբեջանի ռազմական դոկտրինի փոփոխության բաց ու դեմոստրատիվ հայտարարություն։
Եթե 2020-ին Ադրբեջանը առաջնորդվում էր «ոչ-կոնտակտային տեխնոլոգիական պատերազմի», ապա այժմ Ադրբեջանը անցնում է այնպիսի մակարդակի, որը կարելի է բնութագրել որպես՝
Գլոբալ զինաթափող հարվածի (ԳԶՀ) դոկտրին(Penetrative Deep Strike Doctrine):
Ինչ է ԳԶՀ-ն իրենից ներկայացնում:
Սրանով ոչ միայն թուլացնում է հակառակորդին, այլ՝ միաժամանակ, համակարգված և համադրված հարվածով կաթվածահար է անելու ողջ պետական ռազմական կառույցը օպերատիվ և ռազմավարական խորության մեջ։
Ինչ է փոխվել Ադրբեջանի զինանոցում և ինչու է դա վտանգավոր մեր համար:
Շքերթում և վերջին տարիների գնումներում երևացին այնպիսի համակարգեր, որոնք միանշանակ ցույց են տալիս ադրբեջանական ռազմավարական մտքի էվոլյուցիան։
Մասնավորապես՝ PULS օպերացիոն-տակտիկական հրթիռային համակարգերը, որի հարվածների հեռավորությունը մինչև 300+ կմ է (կախված հրթիռի տեսակից):
Կարող է կիրառել JFS-M տիպի թևավոր հրթիռներ և ընդունակ է հաղթահարել ՀՕՊ-ը:
Կարող է մխրճվել Հայաստանի օպերատիվ խորքը՝ 200–300 կմ և խոցել մեր էներգետիկ ենթակառուցվածքները, կապի հանգույցները, ավիաբազաները, ռազմավարական պահեստները: Սա իրենով արդեն ԳԶՀ-ի առանցքային բաղադրիչ է։
Բաքուն այս տարի ցուցադրեց ԱԹՍ-ների համալիր.
Harop
SkyStriker
Hero 120/400
Akıncı
TB2
Recon/strike mixed UAV
Սա էլ իր հերթին մասշտաբային մրցակցային ISR+Strike մոդուլ է, որը թույլ է տալիս.
1. բացել Հայաստանի օդային տարածքի ամբողջ խորքը
2. շարունակական եղանակով մոնիթորինգ անել
3. նախատեսված ժամանակով հարվածել նախօրոք պլանավորած թիրախներին
4. խոցել շարժական բանակային կառույցներին
5. կաթվածահար անել ՀՕՊ-ը:
ՀՕՊ + ՀՊՊ + EW բարձրացրեց ինտեգրացիան: Հատկապես Շքերթում առանձնացան.
1. նոր ռադարները
2. հակաԱԹՍ փոքր և միջին հեռահարության համակարգերը
3. EW մոդուլները
4. տեղաշարժվող, ցածր սիգնալային հարթակները:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը իրագործում է ամբողջական շերտավորված պաշտպանություն սեփական բանակի օդային տարածքի շուրջ, որը նրան թույլ կտա ոչ միայն հարձակվել, այլև պահպանել իր հարվածային միջոցները գործողության ժամանակ։
Ավելի վտանգավորները չցուցադրվեցին:
Քանի որ Ադրբեջանը 2024–25-ին պայմանագրեր է ստորագրել կամ ձեռք է բերել՝
1. նոր «stand-off» հրթիռներ
2. բարձր ճշգրտության հեռահար ցամաք-ցամաք համակարգեր
3. ստորգետնյա կառավարման նոր կենտրոններ
4. բաշխված C2 ցանցեր
5. radar-signature-reduction տեխնոլոգիաներ
Ինչ է սա նշանակում մեր համար:
Հայաստանը աշխարհագրորեն ունի երեք ճակատային խոցելիություն.
1. Կարճ ռազմավարական խորք
2. Լոգիստիկ ուղիների խիստ սահմանափակում
3. Կենտրոնացված ենթակառուցվածքներ՝ առանց բաշխման
Այս երեք պարամետրերը հենց այն են, ինչի վրա հիմնվում է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նոր դոկտրինը։
Ադրբեջանի դոկտրինալ զարգացումը հիմա ունի հստակ գիծ: Մասնավորապես՝
Ադրբեջանը պատրաստում է մեկանգամյա, արագ, համակարգային, պենետրատիվ, զսպիչ-կոտրիչ զանգվածային հարված։
Նման հարվածի նպատակը կլինի ոչ թե ճակատային գիծ առաջ տանել, այլ՝
1. զրկել Հայաստանին հնարավորությունից դիմադրել,
2. ոչնչացնել ՀՕՊ-ը,
3. կաթվածահար անել կառավարման համակարգը,
4. խաթարել լոգիստիկան,
5. սառեցնել զորքերի շարժը,
6. ստիպել Հայաստանին կարճ ժամանակում քաղաքական կապիտուլյացիայի։
Սա է Գլոբալ Զինաթափող Հարվածի հայեցակարգը թուրք-իսրայելական, այժմ՝ ադրբեջանական մոդիֆիկացիայով։
Հիմա գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը գնում դեպի ԳԶՀ
Քանի որ
1. Ռուսաստանի դեմ դա անհնար է,
2. Իրանի դեմ դա ինքնասպանություն է,
3.Վրաստանի հետ խնդիր չկա,
մնում է միայն Հայաստանը՝
Մի պետություն, որը
1. չունի խորքային պաշտպանություն,
2. չունի ապակենտրոնացված C2,
3. չունի շարունակական ՀՕՊ շերտավորում,
4. չունի արագ տեղաշարժվող հրետանային պատասխան,
5. չունի drone saturation-capability,
6. չունի Counter-UAV doctrine
և ամենակարևորը՝
չունի հստակ ձևակերպված պատերազմական սցենարի դոկտրին։
Կարելի այս ամենից եզրակացնել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին
1. Շերտավորված, mobile ՀՕՊ՝ ոչ թե մեկ կենտրոնում, այլ բաշխված
2. ՀակաԱԹՍ և հակա-հրթիռային EW մոդուլներ
3. Շարժական հրետանի + երկարաձիգ կարգավորելի հրթիռներ
4. Ցանցակենտրոն, decentralized C2
5. Բոլոր կարևոր օբյեկտների բաշխվածություն և պահեստային ենթակառուցվածքներ
6. Քողարկում, դեկոյներ, ստորերկրյա կորպուսային հանգույցներ
7. Հստակ, թվայնացված և ռազմախաղերով փորձարկված պաշտպանության դոկտրին
Առանց այս 7 կետերի Ադրբեջանը ստանում է հենց այն առավելությունը, որի համար այսքան ներդրում է արել, որը և թույլ կտա Հայաստանին զինաթափել մեկ ռազմագործողությամբ։