Ինչպես Ջեֆ Բեզոսը խթանեց արդյունքը՝ մրցակցություն ստեղծելով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը որոշում է ստեղծել առաջին օֆլայն խանութները՝ առանց դրամարկղի, աշխատակիցների և վաճառողների՝ Just Walk Out տեխնոլոգիայով։ Նա հավաքում է համապատասխան թիմ։ Սակայն անցնում է երեք տարի, և թիմը դեռ չի բացել որևէ խանութ։

Մինչև շարունակել կարդալը, հարց տամ. ի՞նչ կանեիք դուք։

Ոչ, ոչ, Բեզոսը թիմին չի հեռացնում։ Նա հավաքում է երկրորդ թիմը և նրանց նույնպես հանձնարարում է նույն առաջադրանքը՝ բացել առաջին օֆլայն խանութները՝ առանց դրամարկղի, աշխատակիցների և վաճառողների՝ Just Walk Out տեխնոլոգիայով։ Երկրորդ թիմը ստանում է առաջին թիմի երեք տարվա կատարած ողջ աշխատանքի արդյունքներն ու հետազոտությունները։ Թվում է՝ բախտավոր են. մարդիկ պատրաստի ստանում են մյուսների աշխատանքի պտուղները։

Իհարկե, խանութը բացվում է։ Բայց գիտե՞ք, թե որ թիմն է բացում։

Հենց այն առաջին թիմը, որը երեք տարի ոչ մի արդյունք չուներ։ Ինչու՞։ Որովհետև մրցակցությունը լավ բան է։ Ի՞նչ տարբերություն՝ թիմի ներսում, թե մրցակից թիմերի միջև. միևնույնն է, մրցակցություն է, որի արդյունքում շահում է բիզնեսը։

Մի խոսքով, եթե ունեք թիմ, որն արդյունք չի ունենում, ապա մեկ պատրաստի լուծում կա. եթե բյուջե ունեք, հավաքեք երկրորդ թիմը, որովհետև մրցակցությունը խթանող ուժ է բոլորի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել