Ինչպե՞ս կարողացար դավաճանել այն մարդուն, ով իր ողջ կյանքում պաշտպանել է ձեզ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երբ Չե Գևարային բռնեցին իր թաքստոցում, այն բանից հետո, երբ նրա տեղը հայտնել էր հովիվներից մեկը, ինչ-որ մեկը զարմանքով հարցրեց հովվին.

— Ինչպե՞ս կարողացար դավաճանել այն մարդուն, ով իր ողջ կյանքում պաշտպանել է ձեզ ու ձեր իրավունքները։

Հովիվն հանգիստ պատասխանեց.

— Նրա մարտիկները` թշնամու հետ միասին, վախեցնում էին իմ ոչխարներին։

💥

Համաձայն լեգենդի, երբ Նապոլեոնի զորքը մտավ Եգիպտոս, տեղացիները սկսեցին նրանց դիմադրություն ցույց տալ` մեծ զորավար Մուհամմադ Քարիմի գլխավորությամբ։

Բայց երբ Քարիմին բռնեցին, որոշեցին մահապատժի ենթարկել նրան։

Նապոլեոնը հրամայեց իր մոտ բերել նրան և ասաց.

— Ես ափսոսում եմ մահապատժի ենթարկել մի մարդու, ով այդպիսի խիզախությամբ պաշտպանում էր իր երկիրը։ Ես չեմ ուզում, պատմության մեջ հիշվել, որպես` իրենց երկիրը պաշտպանող հերոսներին սպանող մարդասպան։ Այդ իսկ պատճառով, ես կխնայեմ քո կյանքը` տաս հազար ոսկի մետաղադրամի դիմաց, որպես փոխհատուցում` իմ զոհված զինվորների համար։

Քարիմը ժպտաց ու ասաց.

— Ես այդքան գումար չունեմ, բայց վաճառականները պարտք են ինձ` ավելի քան հարյուր հազար ոսկե մետաղադրամի չափով։

Նապոլեոնը նրան ժամանակ տվեց։ Քարիմը Նապոլեոնի զինվորների ուղեկցությամբ և ձեռնաշղթաներով դուրս եկավ շուկա, որտեղ առևտուր էին անում բազմաթիվ վաճառականներ։ Նա իր հույսը դրել էր վաճառականների վրա, հանուն որոնց նա զոհասեղանին էր դրել իր կյանքը …

Բայց ոչ մի վաճառական չարձագանքեց։ Դեռ հակառակը, նրանք Քարիմին սկսեցին մեղադրել այն բանում, որ նա մեղավոր է Ալեքսանդրիայի ավերակների և տնտեսության անկման համար։

Մուհամմադ Քարիմը Նապոլեոնի մոտ վերադարձավ կոտրված սրտով։ Նապոլեոնն ասաց նրան.

— Ես քեզ մահապատժի կենթարկեմ ոչ թե նրա համար, որ դու կռվել ես իմ դեմ, այլ նրա համար, որ դու քո կյանքը զոհեցիր հանուն մի վախկոտ ժողովրդի, ում համար առևտուրն ավելի կարևոր է իրենց հայրենիքի ազատությունից։

Եվ ինչպես ասել է Մուհամմադ Ռաշիդ Ռիդան.

«Նա, ով ապստամբում է հանուն տգետ հասարակության, նման է մի մարդու, ով այրում է իր մարմինը, որպեսզի լուսավորի կույրի ճանապարհը»։

Համացանցից

(Թարգմանությունն իմ կողմից)

Լուսանկարում

Գերված Էռնեստո Չե Գևարան բոլիվիացի զինվորականների հետ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել