Հայաստանը չի կարող 14 միլիարդ դոլարի պարտք փակել անգամ մոտակա 14 տարում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայաստանը չի կարող 14 միլիարդ դոլարի պարտք փակել անգամ մոտակա 14 տարում ։ Իսկ էդ պարտք տվողները, որոնց տված գումարների մի հսկա մասը գնում է հենց իրենց տված պարտքի տոկոսները ծածկելուն , կդադարեցնեն գումար տալ հենց իշխանության գան իրենց համար ոչ ծառայամիտ ուժեր ։

Պետական պարտքի բարձրացումն ու մսխումը հենց այդ նպատակն ունի , եթե լինի իշխանափոխություն , դադարեցնել ֆինանսավորումն , առաջացնել սոցիալական բունտ և նորից հետ վերադարձնել Նիկոլին կամ իր թիմից այլ մեկին ։

Սա երկրորդ գործոնն է , որ զսպաշապիկ է դրել իշխանափոխության կարիքից ամեն օր խոսող , բայց վերջնական քայլերից հետ կանգնող ուժերի «հզոր մտքին»։

Առաջինն , ինչպես գիտեք , Էրդողանի ու Ալիևի Հայաստանում իշխանափոխություն թույլ չտալու «ցանկություններն » են , թարգմանած քաղաքագիտականից ՝ պատերազմով սպառնալը։

Այսինքն ցանկացած ուժ , որը ուզենա ռեալ իշխանափոխություն , պտի համ միլիարդներ ճարի սկզբի համար , համ Թուրքիային, կամ որ նույնն է ՆԱՏՕ-յի , ռազմաքաղաքական էքսպանսիան զսպող հենարան ։ Իսկ դա առանց ընդհանուր շահի չի լինում ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել