Ինչո՞ւ է իշխանությունը հարձակվել ժուռնալիստների միության նախագահի վրա․ Տիգրան Աբրահամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ իշխանական հարձակումն ամբողջությամբ տեղավորվում է ազատ խոսքի, ընդդիմախոսների և սկզբունքներ ունեցողներ անձանց դեմ համակարգային գրոհների շրջանակներում:

Հասկանալի է, որ հարցը ոչ թե կոնկրետ հրապարակումն է, այլ այն, որ ռեժիմը առիթ է փնտրում լրատվամիջոցներին, նրա խմբագիրներին և լրագրողներին թիրախավորելու համար:

Այն իշխանությունը, որը պատասխանատու է իր քարոզչամիջոցներով ամենօրյա կեղծիքի, զրպարտության և վիրավորական կոնտենտի համար, խոսում է ԶԼՄ-ների ոլորտի էթիկայի կամ հրապարակվող կեղծիքի մասին:

Satik Seyranyan-ը լրատվական դաշտի այն դեմքերից է, ով ունի հստակ սկզբունքներ ու օրվա իշխանության տարաբնույթ ճնշումների և հարձակումների պայմաններում շարունակում է հարթակ տրամադրել այն գործիչներին, փորձագետներին, դեմքերին, ովքեր իշխանությունից տարբերվող տեսակետներ ունեն:

Ակնհայտ է, որ սա ԶԼՄ-ների դեմ իրականացվող արշավի եզակի դեպք չէ և իշխանությունն ընտրություններից առաջ նոր օպերացիաներ է պլանավորել:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել