Ի՞նչ է առաջարկում «Միտանիք» համահայկական ցանցային նախագիծը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գիտեք արդյո՞ք, որ Արցախի տարածքում գործող մարտիկները գործողության են գնում «Առաջ Աստված» կանչով՝ կարգախոսով։ Ես լսում եմ «Առաջ Աստվածն» ամեն ուր, անգամ կարճ խոսակցություններում, շտաբային կարգադրություններում և հրահանգներում։

Այս փաստը նախ և առաջ խոսում է մարտիկների խոր հավատքի մասին։ Ինչքա՞ն հիասքանչ զրույցներ եմ լսել անկեղծ ու պայծառ հավատքի մասին մեր մարտիկներից։ Երիտասարդներ, որոնք բարձրագույն ու հոգևոր կրթօջախներ չեն ավարտել և ստիպված են եղել հայրենիքը պաշտպանել քաղաքակրթությունից հեռու՝ բնության ահեղ ու անապական վայրերում, բնափիլիսոփայորեն շարադրում եմ հոգևոր իմաստության մարգարիտներ։ Շուտով կտեղադրեմ մեր մարտիկների խոսքերը։

Քանի՞ անգամ մեր ազատամարտիկները մասունքեր են բերել Գանձասարից, Ղազանչեցոցից, Ամարասից ու Դադիվանքից։ Առանց վախի նրանք անդադար մտնում են մեր լքված վանքերը, որովհետև հայկական շնչի և հայերենիով հոգևոր խոսքի պահանջ ունեն սրբավայրերը։ Փոխարենը նրանք ստանում են անմիջականորեն աստվածային օրհնություն և ուժ հանրային աջակցության սահմռկեցուցիչ բացակայության պայմաններում։

Ցավն այն է, որ այս խիզախ մարտիկների մասին չգիտեմ կամ, ցավոք սրտի, չեն հավատում մեր հոգևորականները։ Այո, այսօր Եկեղեցին պայքարում է բռնազավթված մեր իրավունքների վերականգման համար, բայց գիտեն արդյո՞ք, որ այդ իրավունքների համար իրական հողի վրա կռիվ են տալիս մեր ծպտյալ մարտիկները։

Ժամանակ չէ՞, որ Եկեղեցին տեր կանգնի և իրապես աջակցի մեր ազգային֊ազատագրական նորագույն պայքարին։

Ահա սա է այսօրվա գերխնդիրը։ Սա է այն մագնիսական դաշտը, որը կմիավորի մեր պայթած ու ատոմիզացված հասարակությունը։

Եթե Եկեղեցին տեր կանգնի ազգային֊ազատագրական մերօրյա պայքարին, ապա այդ պայքարը մի առանձնահատուկ ուժ ու թափ կստանա և ի վերջո դուրս կբերի հանությանն այս գերճգնաժամային ու դեպրեսիոն վիճակից։

Ոչ ոք չի ասում, որ գլոբալիստական ներկա անտանելի ճնշման պայմաններում դա պետք է անել հրապարակայնորեն։ Խոսքը գնում է ընդհատակյա և ցանցային աջակցության վերաբերյալ։ Ո՞վ չգիտի, որ Եկեղեցին ցանցային հզորագույն կառույց է 1700 տարվա փորձով։

Այսօր Եկեղեցու ցանցային փորձառությունը շատ պետք է «Միտանիք» զուտ ազգային ցանցին։ ՀԱԵ֊ի մասնակցության ու աջակցության դեպքում «Միտանիքը» կդառնա հոգևոր և անվտանգային բնագավառների զոդման վայր։

Թախանձագին խնդրում ենք միանալ «Միտանիքին» այս օրհասական պահին։

Ես շատ բարձրաստիճան հոգևորականների հետ եմ զրուցել։ Նրանք բոլորն էլ կիսում են այս մոտեցումները։ Նրանք ուղղակի պետք է հոգևոր ղեկավարության համաձայնությունը։

Մի քանի տեղեկություն «Միտանիքի» կառուցվածքի մասին, որ անորոշություն չլինի։

Այդ ցանցը ոչ մեկի սեփականությունը չէ։ Հեղինակները, որոնք մշակել են ցանցը, պահպանելու են իրենց հեղինակային իրավունքները ծրագրային կոդի հանդեպ հստակ պայմանագրով։

Պայմանագիրը կնքվելու ցանցի բարձրագույն՝ հոգևոր խորհրդի և ծրագրային ապահովման հեղինակների հետ երկարատև ժամանակով, որպեսզի ծրագրավորողները մշտապես բարելավեն և զարգացնեն «Միտանիքի» ծրագրային կոդը։

Ցանցի սեփականությունը լինելու է հանրային։ Ամեն օգտատեր կարող է ցանցի փայատեր դառնա հավասար չափով, որպեսզի որևէ մեկի ձեռքում չհայտնի վճռորոշ փաթեթը։

Այնպես որ խոսքը գնում է համահայկական սեփականության մասին։

Իսկ ցանցի մշտադիտարկմամբ և կառավարմամբ զբաղվելու է բարձրագույն հոգևոր խորհուրդը՝ բաղկացած 70 տոկոս հոգևորականներից և աշխարհիկ հեղինակավոր անձանցից։

Շնորհակալություն

Առաջ Աստված

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել