Էդիկ Մարտիրոսյանը իրավունք ստացավ մասնակցելու խառը մենամարտերի աշխարհի առաջնությանը
Երևանի Դինամո ՄՀԿ-ում ավարտվեց Հայաստանի խառը մենամարտերի 2025թ առաջնությունը։ Առաջնության արդյունքներով կկազմեն հավաքական թիմեր, որոնք կմասնակցեն 2025թ. պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնություններին (IMMAF):
Մրցաշարին մասնակցում են ՀՀ մարզերի և Երևանի ուժեղ մարզիկները։
Մրցաշարին մասնակցում են նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի մարզիկները։
Առաջնությանը մեր մարզադպրոցի պատանի մարզիկ
Էդիկ Մարտիրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցելու խառը մենամարտերի աշխարհի առաջնությանը (IMMAF):
Հայկ Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ տեղը։
Շնորհավորում ենք մեր պատանի մարզիկներին և նրանց մարզիչներին մաղթելով նորանոր հաղթական մարտեր։