Զոհվել է Իրանի առաջնորդ Ալի Խամենեին․ պաշտոնական հաստատում և 40-օրյա սուգ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Զոհվեց այաթոլլահ Ալի Խամենեին` Իրանի առաջնորդը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ)

Ամերիկա-իսրայելական հարվածների արդյունքում երեկ սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը, ով 1989 թվականից փաստացի գլխավորում էր մեր հարևան պետությունը:

Լուրը պաշտոնապես հաստատված է, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Խամենեին հետևողականորեն հանդես էր գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր Թուրքիան:

Թեև ինքնին Խամենեիի մահը կարևորագույն իրադարձություն է ու անդառնալիորեն փոխելու է Իրանն ու տարածաշրջանը, սակայն այս պահին կա երեք հիմնական հարց.

▪️ո՞վ է փաստացի ղեկավարելու երկիրը,

▪️ինչքա՞ն սահուն ու անցնցում կլինի անցումը իշխանական համակարգի ներսում,

▪️ինչպե՞ս դա կազդի ընթացող պատերազմում Իրանի վճռականության վրա:

Այս հարցերի պատասխանը պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Եվս մի պարադոքսալ բան. չփախնելով ու զոհվելով` Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը, որը կապահովի իշխող թիմի ամրությունը: Դեռ օրեր առաջ «Նյու Յորք Թայմսի» մի քանի աղբյուր պնդում էին, որ այաթոլլահ Խամենեիի մահվան դեպքում երկիրը փաստացի ղեկավարելու է Ալի Լարիջանին` Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ով համարվում է ամենախիստ պահպանողականներից մեկը:

Իսկ մեզ մնում է հուսալ, որ Իրանը կլինի կայուն ու կշարունակի դիմագրավել թշնամիներին (ինչը դեռևս առկա է), հակառակ դեպքում կարող են զարգանալ վատագույն սցենարները:

Մնացած բոլոր կարևոր մանրամասները ես գրում եմ թելեգրամ ալիքում, որտեղ կարդալը հարմար է ու արագ, բաժանորդագրվե՛ք՝ t.me/varuzhandragoman

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել