Երևանից այցելած բժիշկները ընդունելություն կազմակերպեցին Գորիսի ԲԿ֊ում
Սեպտեմբերի 20֊ին Գորիսի ԲԿ այցելեցին «Արաբկիր», «Մուրացան» և «Ուիգմոր» ԲԿ֊ների մանկաբույժներից և նեղ մասնագետներից կազմված բժիշկների թիմը, ովքեր անվճար խորհրդատվություններ իրականացրեցին Գորիսի տարածաշրջանի բնակիչների և Արցախից տեղահանվածների համար։
Գորիսի ԲԿ ֊ի պոլիկլինիկայում մանկական նյարդաբանը, օրթոպեդ֊վնասվածքաբանը, վիրաբույժը, ուրոլոգը, զարգացման մանկաբույժը, վերականգնողաբանը, ալերգոլոգ֊թոքաբանը, էնդոկրինոլոգը թվով 195 երեխաների համար ստուգումներ, բուժումներ և խորհրդատվություններ անցկացրին։
Լոռի , Տավուշ, Վայոց Ձոր, Արագածոտն, Շիրակ այցից հետո Արաբկիր Միացյալ Մանկական հիմնադրամի այցը Սյունիք Արցախից տեղահանված երեխաների խնդիրների հայտնաբերման, վերահսկման, բուժման կազմակերպման ինչպես նաև տվյալ մարզի երեխաների առողջության պահպանմանն ուղղված քայլ էր։
Երևանից ժամանած 10 բժշկի հետ աշխատեց նաև Գորիսի ԲԿ֊ի պոլիկլինիկայի թիմը։