Տեղի է ունեցել հանդիպում ԱՏՁՄ խորհրդի անդամների և ՀՀ ՊԵԿ նախագահի միջև

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Երեկ տեղի է ունեցել հանդիպում ԱՏՁՄ խորհրդի անդամների և ՀՀ ՊԵԿ նախագահի միջև, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական համայնքին վերաբերող հարկային և մաքսային իրավակարգավորումների, ինչպես նաև ԱՏՁՄ հետ համագործակցության հնարավոր մեխանիզմների վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մեծ աղմուկ բարձրացրած ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), որով, ի թիվս այլի, մի շարք հոդվածներից հանվում են անձին՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, չվճարված հարկերը, տուրքերը կամ այլ վճարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը փոխհատուցելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսող դրույթները (օրինակ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերը, տուրքերը և այլ վճարները չվճարելու հոդվածներում)։

ԱՏՁՄ խորհրդի անդամները ՊԵԿ նախագահին ներկայացրել են իրենց մտահոգությունները Նախագծով առաջարկվող փոփոխությունների հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև քննարվել են իրավակարգավորման՝ բիզնեսի և պետության շահերը հավասարակշռող հնարավոր տարբերակներ։ Վերջինս արձանագրել է խորհրդի անդամների կողմից բարձրացված դիտարկումները և հավաստել, որ Նախագծի հետագա քննարկումներում դրանք հաշվի կառնեն։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ԱՏՁՄ-ն շարունակական կապի մեջ կգտնվի ՊԵԿ ներկայացուցիչների հետ Նախագծի շուրջ տարվող աշխատանքների կապակցությամբ և աշխատանքային կարգով կներկայացնի իր դիտարկումները՝ նպատակ ունենալով նպաստելու գործուն մեխանիզմների ներդրմանը։

ԱՏՁՄ-ն կարևորում է օրենսդրական նախագծերի մշակման ընթացքում մասնավոր-պետություն երկխոսության ապահովման համար ոլորտային միությունների դերը։ Միևնույն ժամանակ հնարավոր ենք համարում միությունների համապատասխան լիազորությունների առկայությունը՝ վերջիններիս անդամների հաշվետվողականությունը և իրավական նորմերին համապատասխան վարքագծի ձևավորումը ապահովելու հետ կապված։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել