Արտուր Խոջաբաղյանն իր ՖԲ էջում գրել է․
«Երգահան Վահան Արծրունին, ում երգերը, մշակումները ինձ էլ շատ դուր են գալիս եւ անկեղծ բարձր եմ գնահատում, մի առիթով գրել էր որ պետք է լիզենք «Պուտինի» կոշիկները, որ մեզ զենք տա։
Ես շոկի մեջ էի եւ նրան նախատեցի այդ հրապարակման համար։
Անցան ամիսներ, օրեր։
Վերջերս կառավարության որոշումը ազգային բառի մասով զայրացրել էր նաեւ նրան եւ ահա նա հանդես եկավ հայտարարությամբ․ «Եթե ոչ մի ազգային բան չմնա էլ էս երկրում, ապա իմացեք, որ ես կամ՝ ու ես եմ ԱԶԳԱՅԻՆը։
Բոլոր հնարավոր իմաստներով»։
Տեղս տեղ չտվեց, մտա ու նրան հիշեցրեցի իր նախորդ հրապարակումը՝ պնդելով, որ որեւէ երկրի պաշտոնյայի կոշիկները լիզելն ու Ազգայինն անհամատեղելի են։
Հրապարակումը վրդովեցրեց մեր Վահան Արծրունուն եւ անգլերենով ինձ ինչ որ տկար բան պատասխանեց՝ փորձելով տողատակով իբր ինձ մեղադրել ԱՄՆ «շպիոն» լինելու մեջ։ Հետո բլոկեց։
Իմ խնդիրը Վահան Արծրունին չի։ Ես էլի լսելու եմ իր մշակումները։
Ես խնդիր եմ տեսնում այս մեծ աղմուկի մեջ, որտեղ խլանում են ազգային մտածողության սկզբունքները։ Էս մեր ազատականության դարում ամեն մարդ ազատ է լիզելու ինչ ուզում է, ում կոշիկն ուզում է։
Բայց կարեւոր է, որ ճշմարտության ուժը պահպանվի, որ սերունդները հանկարծ չմտածեն, որ որեւէ երկրի կոշիկ լիզելն ազգայինն է։
Ինչ վերաբերում է Ազգային բառի հանելուն պետական հաստատություններից։ Պատկերացրեք դուք ճանաչում եք մի անբարոյականի, ով թողել է իր ընտանիքը, երեխեքին բախտի քմահաճույքին եւ զբաղվում է խաղամոլությամբ, հեշտասիրությամբ եւ այլ զազրելի բաներով։
Վստահ եմ, որ դուք չեք զարմանա ամեն անգամ սույն պարոնի հերթական անինքնասեր քայլերից։
Էն գլխից հայրենիք հանձնելն ու ազգայինը, ազգային բարոյականությունն անհամատեղելի են։ ՈՒ կատարվող ոչ մի բան էլ զարմանալի չի, ոչ էլ այնքան զարհուրելի, քան հենց հայրենիքի հանձնումը։
Եվ այո, գործող իշխանությունն ազգային չէր, ազգային չի՛ եւ չի՛ էլ կարող լինել ազգային։ Ու դա նրանք բնավ չեն թաքցնում՝ այլ հակառակը, հպարտանում են, պրոպագանդում են։
հ․գ․ Գրվածքի հետ կապված սկրինշոթերն անահրաժեշտության դեպքում կդնեմ մեկնաբանություններում։»
Մենք պարզեցինք, որ իրականում Վահան Արծրունին կոչ էր արել լիզել ոչ թե Պուտինի, այլ ԱՄՆ պաշտոնյա Նենսի Փելոսիի կոշիկները։ Երգահանն անշուշտ ազատ է իր դիրքորոշումը հայտնելու մեջ, բայց կարծում ենք, որ ազգային մտածողության համատեքստում որեւէ մեկի կոշիկները պետք չէ լիզել, բայց փորձել համագործակցել եւ զինվել, պետք է։
