Բանկային համակարգի սառնությունը եւ մարդկային ճակատագրերի գինը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մտորում եմ …

Փորձում եմ հասկանալ և իմ մեջ արդարացնել բանկային համակարգի գործողությունները՝ ելնելով ֆինանսական կարգապահության և պարտավորությունների տրամաբանությունից։ Սակայն կա մի դեպք, որը գրեթե ամեն օր աչքիս առաջ է ,գալուց գնալուց նայում եմ մտածում ՝ բա սենց բա նենց …

Բանկը առգրավել է մարդկանց միակ կացարանը։ Այդ մարդիկ բառացիորեն մնացել են դրսում՝ առանց ապաստանի և առանց հույսի վերականգնելու իրենց տունը։ Իսկ այն տունը, որը դարձել է բանկի սեփականությունը, մի քանի տարի է անտեր է մնացել․ պատերը քանդվել են, փլվել, ներսը ջրով է լցվել, կարծես գետնին է հավասարվում , էսօր վերածվել է ավերակ շինության, որը կասկածում եմ…այլևս արժեք ներկայացնել չի կարող (կամ էլ ափսոս որ էդ գինն է դառնալու)

Հարց է առաջանում՝ իսկ հնարավո՞ր չէր մարդկանց տալ ավելի իրատեսական հնարավորություն՝ վերականգնելու պարտավորությունները՝ «խելքին մոտիկ» պայմաններով, որպեսզի ոչ նրանք մնային անօթևան, ոչ էլ տունը վերածվեր ավերակի։

Այո, կան օրենքներ, կանոնակարգեր և քաղաքականություններ, սակայն կան նաև մարդկային ճակատագրեր, որոնց նկատմամբ երբեմն պարզապես չի կարելի վերաբերվել թվերի ու պայմանագրերի լեզվով։ Որոշ դեպքեր պարզապես պահանջում են մի բան ավելին՝ մարդկային վերաբերմունք։

@CentralBankofArmenia (Կենտրոնական բանկը)

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել