Դիտումների քանակը` 21
Երբ շախմատը մտավ թվային դարաշրջան
1997 թվականին աշխարհը շունչը պահած հետևում էր մի դիմակայության, որը շատ ավելին էր, քան պարզապես շախմատի խաղ։
Մի կողմից՝ գործող աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովն էր, իսկ մյուս կողմից՝ IBM-ի ստեղծած Deep Blue համակարգիչը: Մենամարտի արդյունքում համակարգիչը առաջին անգամ հաղթեց գործող աշխարհի չեմպիոնին։
Պարտությունը շատերի համար անսպասելի էր, սակայն այն դարձավ շրջադարձային։ Շախմատը փոխվեց․ վերլուծությունը դարձավ ավելի խորքային, իսկ մարդն ու մեքենան սկսեցին աշխատել ոչ թե միմյանց դեմ, այլ միասին։
Եվ հենց այսպես էլ մեքենան չփոխարինեց մարդուն, այլ ստիպեց նրան աճել։