Եվրոպական լավագույն կլինիկաների մասնագետները կրկին Գորիսի ԲԿ-ում էին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Եվրոպական լավագույն կլինիկաների մասնագետները կրկին Գորիսի ԲԿ-ում էին

Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժիշկ Արամ Ղազարյանի գլխավորությամբ երկօրյա այցով Գորիսի ԲԿ֊ում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»֊ի միկրովիրաբույժ Աննա Թոփլաղալցյանը, մանկական օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Քոլոյանը, պլաստիկ և ձեռքի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Զաքար Խոջաբաղյանը և այլ մասնագետներ։

Մասնագետները 50֊ից ավել բուժառուի խորդատվություն ու նաև վիրահատական միջամտություններ և բլոկադաներ իրականացրին։

Նման մասնագիտական այցերը բուժառուներին հնարավորություն են տալիս ստանալ բարձրակարգ բուժօգնություն հենց տեղում՝ առանց մայրաքաղաք կամ արտերկրի կլինիկաներ այցելելու անհրաժեշտության։

Գորիսի ԲԿ-ն հավատարիմ է իր արժեքներին և շարունակաբար ներդնում է ուժ ու ջանք՝ ապահովելու բուժառուների հարմարավետությունն ու բարձր մակարդակի բժշկական ծառայությունները՝ համագործակցելով փորձառու և բարձրակարգ մասնագետների հետ։

Նյութի աղբյուրը․ https://www.facebook.com/GorisMedicalCenter/posts/pfbid02szDPCTWwX61qDLCTd5dBQpRV7BU2RprJQuTwYGyik5NbMQxzU6eyD5t3oxqw6oaFl

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել