Մեղրիի պատանին՝ Սյունիքի շախմատի առաջնության հաղթող

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Սույն թվականի մարտի 5-ից 8-ը Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկացվեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 19-րդ առաջնությունը, որին մասնակցում էին մարզի տարբեր համայնքներից ժամանած պատանի շախմատիստներ։

Մինչև 16 տարեկանների մրցապայքարում լավագույն արդյունքն արձանագրեց Մեղրի համայնքի ներկայացուցիչ Երվանդ Մելիքսեթյանը՝ գրավելով 1-ին պատվավոր հորիզոնականը։

Երվանդ Մելիքսեթյանի հաղթանակը վկայում է նրա հետևողական աշխատանքի, նպատակասլացության և բարձր մրցունակության մասին՝ միաժամանակ ընդգծելով նաև մարզիչ Արտյոմ Մանուկյանի ներդրումն ու մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը։

Շնորհավորում ենք Երվանդ Մելիքսեթյանին և մարզիչ Արտյոմ Մանուկյանին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, մրցակցային բարձր արդյունքներ և շարունակական հաջողություններ շախմատի ասպարեզում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել