Դպրոցը՝ արժեքներ և գիտելիք կերտելու կարևորագույն միջավայր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Թուրqիայի դասագրքերից մեկում գրված է․

«Թուրqական աշխարհը ներկայացնող մի շարք պետություններ տարածվում են Միջին Ասիայից մինչև Եվրոպա ձգվող տարածաշրջանում։ Ստեղծվել են բազմաթիվ եղբայրական երկրներ, որոնց հետ մենք պատմական կապեր ու մշակութային ընդհանրություններ ունենք։

Ստորև նշվածներից ո՞րը չի կարող մեզ հետ ընդհանուր մշակութային արժեքներ ունեցող եղբայրական պետություն համարվել։

Ա․ Ուzբեկստան

Բ․ Հաyաստան

Գ․ Ադրբեjան

Դ․ Ղրղzստան»։

Դե, ճիշտ պատասխանը կարծում եմ պարզ է։ Սա ես չեմ հայտնաբերել, 2019թ նյութ է, բայց սա լավ օրինակ է, որով կարելի է բացատրել, թե ինչքան կարևոր է փոքր տարիքից երեխաների մեջ ճիշտ հոգեբանություն ձևավորելը։

Իմ անձնական կարծիքով, դպրոցը այն միջավայրն է, որտեղ երեխան դեռ տաք երկաթ է, որ ուղղությամբ հասցրեցին մինչև սառչելը ծռել, այդ ուղղությամբ էլ կծռվի ու կմնա, բայց հաշվի առնենք, որ երկաթը եթե անընդհատ տարբեր կողմ ծռեն վերջիվերջո կկոտրվի, եթե ավելի պարզ, ապա անպիտան կդառնա

Դպրոցը միայն գիտելիքի տեղ չէ, դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ նաև պետք է կյանքի դասեր տա, կապ չունի, թե մեր դպրոցներում ինչքան հակահայկական գրքեր կան կամ կլինեն, կապ ունի, թե ով է դասավանդում։

Եթե յուրաքանչյուր ուսուցիչ, ճիշտ դաստիարակչական աշխատանքներ տանի, խոսի, բացատրի, ապա գրքի միջոցով քարոզը չի էլ աշխատի կամ չնչին տոկոսի մոտ կաշխատի։

Միայն թե ուսուցչություն ոչ բոլորը կարող են անել, միայն բարձրագույն կրթությամբ չի որոշվում, նախ պետք է մարդ լինել, արժեհամակարգ ունենալ և պատասխանատվության մակարդակը հասկանալ ու ընդունել։

Մաթեմիս ուսուցչից մի հետքարքիր խոսք եմ լսել։

1-ը դա մեր արժեհամակարգն է, ԵՍ-ն է, իսկ գիտելիքը, կապերը, կրթությունը և մնացած ձեռքբերումները դրա կողքին շարվող 0-ներն են և ամեն անգամ նորը ձեռքբերելուց ունեցածդ բազմապատկվում է (1000000…) և հերիք է, որ էդ 0-ները 1-ից առաջ դրվեն, ամբողջական պատկերը կփոխվի (…0000001), 0-ները ոչ մի բանի արժեք չեն ունենա։

Երեխաներին դպրոցում պետք է 1-ի հիմք դնեն, 0-ները կամաց-կամաց կլինեն, մեկի մոտ մի քիչ շատ, մեկի մոտ մի քիչ, քիչ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել