ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը շնորհավորել է Նուբար Աֆեյանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ուրախությամբ տեղեկացա այն մասին, որ Forbes ամսագիրը մեր հարգելի գործընկերոջը՝ դոկտոր Նուբար Աֆեյանին, դասել է Ամերիկայի խոշորագույն նորարարների ցանկին։

Բնավ զարմանալի չէ։

Դոկտոր Աֆեյանը Flagship Pioneering-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, Moderna-ի համահիմնադիրն ու խորհրդի նախագահը։ Որպես կենսաքիմիական ճարտարագետ և ձեռներեց՝ ավելի քան 100 ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր է։

Դոկտորի կոչումը ստացել է MIT-ում։ Ազգային ճարտարագիտական ակադեմիայի (NAE) անդամ է, MIT-ի մենեջմենթի դպրոցի և Հարվարդի բիզնես դպրոցի դասախոս։

ԱՏՁՄ/Union of Advanced Technology Enterprises-UATE համայնքի անունից միանում եմ բոլոր շնորհավորանքներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Ուրախալի լուրը լսելուն պես ևս մեկ անգամ վերադիտեցի պարոն Աֆեյանի նշանակալի բանախոսությունը, որը նա ունեցել էր վերջին DigiTec-ի՝ ԱՏՁՄ համայնքի կարևորագույն միջոցառման ժամանակ, ինչը և խորհուրդ եմ տալիս անել բոլոր ընկերներիս։

https://digitec.am/…/noubar-afeyan-polyintelligence-era

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել