«Դիակի սինոդ»․ պատմության ամենասարսափելի դատավարություններից մեկը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Դիակի սինոդ/դատավարություն

9-րդ դարում Հռոմում տեղի է ունենում մի սարսափելի իրադարձություն, որը պատմության մեջ մտնում է Դիակի սինոդ (լատ․՝ synodus horrenda) անունով ։

Հռոմի Սուրբ Հովհաննես Լատերանյան բազիլիկում Հռոմի Պապ Ստեփանոս VI-ը հրամայել էր հանել գերեզմանից իր նախորդի՝ Պապ Ֆորմոսոսի դիակը, որը մահացել էր 9 ամիս առաջ, նստեցնել գահին և դատել։ Նա պարզապես անձնական վրեժ էր լուծում, ուղղակի վրեժը լուծում էր դիակից։

Դիակին հագցրել էին պապական զգեստներ, կողքը կանգնեցրել սարկավագի՝ նրա փոխարեն պատասխանելու համար։ Մեղադրել էին երդմնազանցության մեջ, մեղավոր ճանաչել, կտրել նրա 3 մատները, որոնցով օրհնում էր, և գցել Տիբեր գետը։

Այս սարսափելի տեսարանն առաջացրել էր Հռոմի բնակչության խորը զայրույթը՝ ապստամբության պոռթկումով։ Նույն տարում Ստեփանոս VI Պապը տապալվեց, բանտարկվեց և այնտեղ խեղդամահ արվեց:

Սա Կաթոլիկ եկեղեցու պատմության ամենախայտառակ և սարսափելի դրվագներից մեկն է։

Այդ զարմանահրաշ ժամանակահատվածում Հռոմում պապական իշխանությունն ու էլիտան աչքի էր ընկնում խայտառակ անբարոյականությամբ, այլասերված բարքերով ու իշխանության համար կենաց ու մահու կռիվ տալով։ Վերոհիշյալ երկու պապերն էլ՝ Ստեփանոս VI-ը և Ֆորմոսոսն իրենց բարոյական նկարագրով, ըստ էության, իրարից էապես չեն տարբերվել։ Ժողովրդական լեզվով ասած՝ մեկը մեկին արժանի։

Սակայն այս դրվագը ցույց է տալիս ընդհանուր իշխանական համակարգի այլասերվածությունն ու դեգրադացվածությունը։ Համակարգ, որտեղ արժեհամակարգային ու բարոյական լրջագույն ճգնաժամ է։ Երբ նման համակարգերը հասնում են կրիտիկական բարոյազրկման ու դեգրադացվածության աստիճանի՝ կա՛մ փլուզվում են, կա՛մ արմատական բարեփոխման են ենթարկվում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել