Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6֊ին Գորիսի ԲԿ֊ում վիրահատություններ կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ֊ի ուրոլոգ Հովհաննես Մկրտչյանը և վիրաբուժական ծառայության ղեկավար Գրիգոր Պապոյանը
Սիրելի՜ հայրենակիցներ
Հիշեցնում ենք , որ դեկտեմբերի 6֊ին Գորիսի ԲԿ կայցելեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության ղեկավար, փորձառու և առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, օնկոուրոլոգ Հովհաննես Մկրտչյանը և վիրաբուժական ծառայության ղեկավար, Առողջապահության Նախարարի` վիրաբուժության գծով խորհրդատու Գրիգոր Պապոյանը։
Վիրահատությունները կատարվելու են ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ անվճար՝ պետպատվերի հիմք ունեցող անձանց:
Բուժառուները կարող են դիմել հետևյալ խնդիրների դեպքում՝
Երիկամի նորագոյացություններ և կիստաներ
Երիկամի ավազան-միզածորանային սեգմենտի նեղացում
Երիկամի բաժակ ավազանային համակարգի խոշոր քարեր
Տերմինալ հիդրոնեֆրոզ
Միզածորանի տարբեր հատվածի նեղացումներ
Երիկամի և միզածորանի բնածին արատներ
Շագանակագեղձի մեծ չափսերի ադենոմա, երբ անհրաժեշտ է բաց վիրահատություն
Ուրոլոգիական և որովայնի օրգանների ուռուցքներ
Որովայնի պատի բոլոր հատվածների ճողվածքներ` աճուկային, ազդրային և այլն
Լյարդի էխինոկոկային կիստաներ
Ստոծանու ճողվածքներ
Ստամոքսի երկայնակի մասնահատում` ճարպակալումով տառապող անձանց մոտ։
Բոլոր վիրահատությունները կիրականացվեն լապարոսկոպիկ եղանակով` ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։
Հարցերի և հերթագրման համար աշխատանքային ժամերին զանգահարել փոխտնօրեն Վարդան Ավագյանին` հետևյալ հեռախոսահամարով 098 440 740