Դիտումների քանակը` 46
Գրիգոր Ա Սյունի կամ Գրիգոր Աշոտյանը (անհայտ – 1072 կամ 1084), Սյունիքի թագավոր (1051 – 1072)։
Անցյալ դարի կեսերին` Վահանավանքում, պրոֆեսոր, մարդաբան Ա. Ճաղարյանը` հետազոտության նպատակով, բացեց Սյունյաց արքաների շիրիմաքարերը և գանգերի հիման վրա վերականգնեց մի քանի դիմապատկերներ, որոնցից մեկն էլ Գրիգոր թագավորի պատկերն է։ Վահանավանքում են գտնվում Վահան իշխանի, Սահակ Սևադա Բ-ի, Սոփի թագուհու, Սյունիքի գահերեց իշխան Աշոտի, նրա թագակիր որդիներ Սմբատ Բ-ի և Գրիգոր Ա-ի, ինչպես նաև Սյունիքի թագավորության մնացած չորս թագավորների, Վաչագան իշխանի մայր Խաշուշի գերեզմանները։