ԳՊՀ ուսանողի հաջողությունը միջազգային կրթական ծրագրի շրջանակում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Գորիսի պետական համալսարանի ուսանողները շարունակում են ակտիվորեն ներգրավվել միջազգային կրթական ծրագրերում՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները։

ԳՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Գարիկ Դալլաքյանը 2025 թվականի մարտին մասնակցել է «Urbanticipation: Sustainable Ways of Living in the City from the Human Rights Perspective» Erasmus+ ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին, որը տեղի է ունեցել Իսպանիայում՝ «LPS de Madrid» կազմակերպության նախաձեռնությամբ։

Դասընթացի ընթացքում տարբեր երկրների մասնակիցները քննարկել են քաղաքային կայուն զարգացման և մարդու իրավունքների փոխկապակցվածությունը՝ մշակելով նորարարական մոտեցումներ ու լուծումներ՝ բարելավելու քաղաքային կյանքը:

Ծրագրի շրջանակում Գարիկ Դալլաքյանն աշխատել է միջազգային թիմերի հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացրել մասնագիտական կարողությունները, հաղորդակցման ու թիմային աշխատանքի հմտությունները։

Այս փորձը ոչ միայն մասնագիտական աճի, այլև միջմշակութային հաղորդակցության ու նոր համագործակցությունների ձևավորման կարևոր հնարավորություն է եղել ԳՊՀ ուսանողի համար:

Շնորհավորում ենք Գարիկին և մաղթում նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել