Գործարքների դարաշրջանը․ Պատժամիջոցների չեղարկումը, Զելենսկու ճակատագիրը և Հայկական Լեռնաշխարհում նոր իրողությունները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գործարքների դարաշրջանը․ Պատժամիջոցների չեղարկումը, Զելենսկու ճակատագիրը և Հայկական Լեռնաշխարհում նոր իրողությունները

Միջազգային հարաբերությունների ժամանակակից քարտեզում սկսվել է աննախադեպ տեղաշարժերի մի փուլ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին օրերի հայտարարությունները բացահայտորեն նշանավորում են կոշտ գործարքային քաղաքականության տեսանելիությունը, առանց վարանելու կողք դնելով գաղափարները և ձևականությունը։

Այս ռազմավարության առանցքային հանգույցը ռուսական նավթի և դիզելային վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկումն է:

Երբ Վաշինգտոնը հանում է էներգետիկ արգելքները, փոխվում են ոչ միայն համաշխարհային շուկայի կանոնները, այլև միջազգային հարաբերությունների ամբողջ ճարտարապետությունը և առաջնորդների ճակատագրերը:

Սկզբում Վոլոդիմիր Զելենսկին Արևմուտքի համար անփոխարինելի ու վստահելի գործընկեր էր․ Թրամփն ինքը հիշեցնում էր, որ նրան տալիս էին տասնյակ միլիարդավոր դոլարներ (60 միլիարդ դոլար ամեն այցի հետ)։

Սակայն, երբ քաղաքական առաջնահերթությունները փոխվում են, նախկին վստահությունը վայրկյանական արժեզրկվում է, որի ապացույցը Թրամփի երեկվա հայտարարությունն է.

«Zelenskyy has done his job, but now it’s time to stop. If he doesn’t want to make a deal to save his country from total ruin, someone else will.»

(«Զելենսկին արել է իր գործը, բայց այժմ ժամանակն է կանգ առնելու։ Եթե նա չի ուզում գործարք կնքել՝ իր երկիրը լիակատար կործանումից փրկելու համար, դա կանի մեկ ուրիշը»)։

Նմանատիպ զուգահեռ է նկատվում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանում և Արցախում ներքաղաքական ծանր ճգնաժամ էր, իսկ ընդդիմությունն ու հանրության զգալի մասը Փաշինյանին որակում էին որպես «դավաճան», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ պաշտպանեց նրան։ Պուտինն այդ ժամանակ հայտարարեց, որ Փաշինյանին «դավաճանության» մեջ չի կասկածում:

Այն ժամանակ Մոսկվային դա անհրաժեշտ էր:

Սակայն այսօր, երբ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան փոխվել է, և սկսվել է ԱՄՆ-ՌԴ էներգետիկ գործարքը, նախկին «պաշտպանությունն» ու «վստահությունը» այլևս գոյություն չունեն։

Վերջաբան․

«Դավաճան» բառի արժեզրկումը մեծ գործարքներում`

ինչպես Թրամփը Զելենսկուն 60 միլիարդ տալուց և «վստահելի դաշնակից» համարելուց հետո անցավ նրան փոխարինելու բացահայտ տեքստին, այնպես էլ Պուտինը, որը 2020-ին հայտարարում էր, թե Փաշինյանը դավաճան չէ, այժմ այլևս կարիք չունի նրան պաշտպանելու կամ նրա հասցեին էմոցիոնալ գնահատականներ տալու։

Շատ շուտով, երբ Մոսկվայում, Վաշինգտոնում կմեկնարկի նոր աշխարակարգ ստեղծելու հերթական փուլը, Կրեմլն ու Սպիտակ տունը Փաշինյանի մասին չեն խոսի «չդավաճանելու» կամ «ժողովրդավար լինելու» կատեգորիաներով։

Մեծ խաղերում «դավաճանների» կամ «հերոսների» պիտակները ջնջվում են վայրկյանների ընթացքում, երբ սեղանին են դրվում նավթը, սահմանները և մեծ գործարքները` ի վերջո նոր աշխարակարգի քաղաքական քարտեզը։

Իսկ Փաշինյանի ու Զելենսկու պարագայում գլխավոր դասը մեկն է․ արտաքին տերությունների վստահությունը հավերժական չէ, այն ավարտվում է հենց այն պահին, երբ սկսվում է մեծ տերությունների շահառուների առևտրի եզրափակիչ փուլը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել