Գորիս քաղաքում իրականացվող կապիտալ ծրագրերը նոր շունչ են հաղորդում համայնքին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս քաղաքում իրականացվող կապիտալ ծրագրերը նոր շունչ են հաղորդում համայնքին: Ենթակառուցվածքների զարգացումը կարող է դառնալ քաղաքի տնտեսական աճի շարժիչ ուժը:

Ներկայումս Գորիսում ընթացող փողոցների վերակառուցման աշխատանքները վկայում են քաղաքի համակողմանի վերափոխման մասին: Նախկինում քարուքանդ ճանապարհները ձեռք են բերում ամբողջովին նոր տեսք, ինչը անճանաչելիորեն փոխում է քաղաքի դիմագիծը:

Այս պահին իրականացվում են Թումանյան և դեպի պատմական Հին Գորիս տանող փողոցների վերակառուցման աշխատանանքեր: Այս ճանապարհների հիմնանորոգումը ոչ միայն բարելավում է տեղացիների կյանքի որակը, այլև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը:

Կապիտալ ծրագրերի իրականացումը ստեղծում է նոր աշխատատեղեր շինարարության ոլորտում և խթանում է տեղական բիզնեսների աճը: Բարելավված ենթակառուցվածքները գրավում են նոր ներդրողների, ովքեր տեսնում են Գորիսի ներուժը:

Քաղաքի անճանաչելի գեղեցկացումը դրական ազդեցություն է ունենում նաև զբոսաշրջության վրա: Նորացված փողոցները, բարեկարգ հասարակական տարածքները և արդիականացված ենթակառուցվածքները Գորիսը դարձնում են ավելի գրավիչ այցելուների համար: Ծրագրերն իրականացվում եմ պետություն համայնք համագործակցության շրջանակներում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել