Գորիս. Փրկարարական օր՝ դպրոցականների աչքերով

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս. Փրկարարական օր՝ դպրոցականների աչքերով

Այսօր Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի ջոկատը հյուրընկալեց Գորիսի Ֆրանկոֆոն դպրոցի, Կարմիր խաչի կամավորական խմբի, ինչպես նաև «Իրական» և մի շարք այլ դպրոցների աշակերտների։ Ճանաչողական այցի նպատակն էր երեխաներին ծանոթացնել փրկարար ծառայության աշխատանքներին և անվտանգության կարևոր կանոններին։

Գորիսի ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանը աշակերտներին ներկայացրեց հրդեհներից և այլ արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու հիմնական կանոնները, շեշտեց զգոնության և արագ արձագանքի անհրաժեշտությունը։

Այնուհետև փրկարարները կազմակերպեցին գործնական ցուցադրություն․ նրանք ցուցադրեցին, թե ինչպես են հրդեհի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո դուրս գալիս դեպքի վայր, ինչ գործողություններ են կատարում ճանապարհին և ինչպես են իրականացնում հրդեհաշիջման աշխատանքները։

Միջոցառումն ուղեկցվեց հարց ու պատասխանով, որի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել փրկարարներին և ավելի մոտիկից ծանոթանալ նրանց գործին։

Լրագրող`Armine Simonyan

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել