Դիտումների քանակը` 45
Գորիս համայնքի մանկապարտեզներում՝ հայրենասիրական միջոցառումներ
Գորիս համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվել են միջոցառումներ՝ «Հայրենասիրությունը և հայրենաճանաչողությունը» թեմայով։ Երեխաները ներկայացրել են իրենց գիտելիքները Հայաստանի պատմության, մշակույթի և ազգային արժեքների վերաբերյալ, հիշել ազգային հերոսներին։ Նրանց կատարած հայրենասիրական երգերն ու բանաստեղծությունները ստեղծել են հպարտության և սիրո մթնոլորտ։
Նման միջոցառումները նպաստում են նախադպրոցական տարիքի երեխաների հայրենասիրական դաստիարակությանը, ազգային ինքնագիտակցության ձևավորմանը և կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։