Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ,
Այսօր Հայոց բանակը դառնում է 33 տարեկան: Անկախության տարիներին ծնված բանակը դարձավ մեր պետականության հենասյունը: Մեր զինված ուժերը, թեև կազմավորվեցին ամենադժվարին պայմաններում, սակայն հենց սկզբից էլ ապացուցեցին՝ հայ զինվորը կարող է պաշտպանել իր հողն ու ժողովրդին:

Մեր զինված ուժերի հզորությունը կերտվեց ժողովրդի միասնական կամքով, հայի անկոտրում ոգով և հաղթանակի անսասան հավատով: Հենց այս հավատն է, որ այսօր էլ մեզ ուժ է տալիս նոր հաղթանակների համար:

Այս պատմական պահին մեր միասնական կամքը պետք է լինի՝ վերադարձնել հաղթանակները: Ոչ թե սպասել, այլ կերտել դրանք: Մեր պատմությունը վկայում է՝ հայը միշտ ոտքի է կանգնել, երբ համախմբվել է: Այդ ուժը մեր մեջ է, այն անսպառ է, և հենց դա է մեր ամենամեծ զենքը:

Մեր սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվոր պետք է զգա ողջ ժողովրդի աջակցությունը իր թիկունքում: Նա պետք է համոզված լինի՝ իր հետևում կանգնած է համայն հայության անսասան կամքը: Այս գիտակցումը կրկնապատկում է մեր ուժը և մեր վճռականությունը:

Մեր զոհված եղբայրների անմահ հիշատակը մեր սրտերում վառ է պահում պայքարի ոգին: Նրանց սխրանքը դարձել է անձնվիրության և հայրենասիրության դաս գալիք սերունդների համար: Մենք պարտավոր ենք արժանապատվորեն շարունակել նրանց սկսած գործը:

Այսօր մեր առջև ծառացած է պատմական առաքելություն՝ միասնական կամքով վերականգնել մեր զինված ուժերի հզորությունը: Սա մեր սրբազան պարտքն է հայրենիքի և ապագա սերունդների հանդեպ:

Հայ զինվորը շարունակում է մնալ հայրենի հողի հավատարիմ պահապանը, և մենք բոլորս պետք է աջակից լինենք նրան այս առաքելության մեջ:

Թող Աստծո օրհնությունը միշտ լինի մեր զինվորների, մեր բանակի և մեր հայրենիքի հետ:

Փա՜ռք Հայոց բանակին: Փա՜ռք մեր քաջարի զինվորներին: Հավե՜րժ փառք մեր հերոսներին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել