Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

2024 թվականը մարտահրավերներով և փորձություններով լի տարի էր։ Սակայն հայ մարդու անկոտրում ոգին ապացուցում է, որ մենք ունակ ենք հաղթահարելու ամենադժվար ժամանակները:

Ուժեղ պետություն ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է, բայց միևնույն ժամանակ՝ պատասխանատվությունը:

Սիրել հայրենիքը նշանակում է տեսնել սահմանին ապրող մարդու դժվարությունը և ամեն ինչ անել, որ նրա կյանքը բարելավվի: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները՝ հողի մշակները, ուսուցիչները, բժիշկները, իրենց ամենօրյա աշխատանքով վերահաստատում են, որ հայրենիքը միայն աշխարհագրական հասկացություն չէ: Այն կենդանի օրգանիզմ է, որը շնչում է յուրաքանչյուր հայի սրտում և գործերում:

Հարգելի՛ գորիսեցիներ,

Մեր ամենօրյա գործունեության առանցքը դուք եք՝ ձեր հոգսերով, ձեր երազանքներով, ձեր տեսլականով: 2024-ին մեր համայնքում իրականացված բազմաթիվ ծրագրերը՝ վերանորոգվող մանկապարտեզները, վերակառուցվող տները, ճանապարհները, ենթակառուցվածքները ապացուցում են, որ զարգացումը հնարավոր է նույնիսկ ամենադժվար պայմաններում:

Գորիսը միայն քաղաք չէ, այն մեր տունն է, մեր ապագան է: Եվ այս տունը կառուցում ենք միասին՝ ձեզ հետ:

2025 թվականին մեր առջև դրված են նոր նպատակներ: Մենք պիտի հստակ գիտակցենք, որ, այո՛, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն, իսկ դրա համար պիտի ավելի ուժեղ լինենք ու ավելի ամուր կանգնենք հայրենի հողին։

Թող Աստված իմաստություն և ուժ պարգևի մեզ բոլորիս՝ միասնական ոգով շարունակելու մեր ճանապարհը:

Պետությունը սկսվում է սահմանից, և մեր քաջարի զինվորները՝ իրենց անձնվեր ծառայությամբ, ամեն օր կերտում են այդ ուժեղ պետության հիմքերը:

Հատուկ երախտագիտություն եմ հայտնում մեր հերոսների ընտանիքներին: Նրանց զավակների, ամուսինների, հայրերի անմար հիշատակը սրբազան է մեզ համար: Մեր պարտքն է ապրել և արարել այնպես, որ արժանի լինենք նրանց զոհաբերությանը:

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։ Թող 2025 թվականը դառնա մեր միասնական հաղթանակների և նվաճումների տարի:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել