Դիտումների քանակը` 39
Տոհմի պաշտամունքն ու տոհմածառերի ավանդույթը Գորիսում
📆Հոկտեմբերի 20-ին` ժամը 14:00-ին, Գորիսի Գուսան Աշոտի հուշարձանի հարակից տարածքում տեղի կունենա հատուկ միջոցառում՝ նվիրված Տոհմի պաշտամունքին և տոհմածառի կազմման ավանդույթին Գորիսում։
🌐Միջոցառումն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջազգային օրվա առթիվ և կներառի զրույց–քննարկումներ քաղաքացիների ու տոհմակիցների հետ: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու Գորիսի բազմաթիվ նշանավոր տոհմերի #տոհմածառերին։
Ուրախ կլինենք, եթե դուք նույնպես կիսվեք ձեր կազմած տոհմածառերով, բերեք և ցուցադրեք դրանք բոլորի համար՝ կարևորելով ընտանեկան հիշողությունն ու ժառանգությունը:
✅ Մուտքն ազատ է։
Կազմակերպիչ՝
🏠 Ակսել Բակունցի տուն-թանգարան