Գորիսում մեկնարկեց ամառային առաջին զորակոչը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսում մեկնարկեց ամառային առաջին զորակոչը

Գորիսում այսօր մեկնարկեց ամառային առաջին զորակոչը։ Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի բակը լցված էր երիտասարդներով, նրանց ծնողներով, հարազատներով, ընկերներով ու բարեկամներով։ Այստեղ միախառնվել էին հպարտությունը, անհանգստությունը, սպասումն ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը։

Զորակոչիկները, ուսերին դրված նոր կյանքի կարևոր փուլը, հրաժեշտ էին տալիս իրենց հարազատներին՝ խոստանալով պատվով ծառայել հայրենիքին և առողջ վերադառնալ տուն։ Մայրերի աչքերում արցունք կար, հայրերի հայացքում՝ հպարտություն, իսկ ընկերների գրկախառնություններում՝ հաջողության ու անվտանգ վերադարձի մաղթանքներ։

Բարի ծառայություն և խաղաղ վերադարձ բոլոր զորակոչիկներին։

Լրագրող` Արմինե Սիմոնյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել